Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը: Գործարանի բացման արարողությունից հետո, Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների […]
Տնտեսություն
ԱՄՆ-ը դեռևս պատասխան է սպասում Իրանից միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման վայրի մասին միջազգային միջնորդների «վեցյակի» կողմից արված առաջարկի վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Իրանը դեռևս չի հայտնել (իր տեսակետը) և պատասխան չի տվել առաջարկին: Մենք կարծում ենք, որ հանդիպման անցկացման վայրը կարող է լինել Եվրոպան` օրինակ […]
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։ Կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։ Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է երկու շաբաթ առաջ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին և այն փոփոխություններին, որ կատարվում են ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։ Կառավարությունը փոփոխություններ և լրացում […]
Հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթներում, որոնցով հստակեցվում են փոխկապակցված անձանց հարկային հարաբերությունները, կանոնակարգվում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծվող ապրանքների ԱԱՀ գանձման մեխանիզմները և հարկման այլ գործընթացներ։ Կարևորելով փոփոխությունները, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը […]
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածը, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամլո քարտուղար Նիկո Մչեդլիշվիլին` վկայակոչելով վարչապետ Նիկո Գիլաուրիին: Մամլո քարտուղարի խոսքերով շատ երկրներ կարող են հետաքրքրություն ցուցաբերել այդ օբյեկտի նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը կվաճառի գազատարը: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը […]
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի, “Հարավային հոսք» գազատարի և Թուրքիայում ԱԷԿ կառուցման ծրագրերը: Այս մասին հայտնվում է ռուսական կառավարության տարածած հաղորդագրության մեջ: “Կառավարության ղեկավարները մանրամասն քննարկել են էներգետիկայի բնագավառում համագործակցության առկա պահերը, առաջին հերթին “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի կառուցման թեման, ինչպես նաև Ակկույուում ատոմային էլեկտրակայանի կառուցումը: […]
Այսօր Բաքվում տեղի կունենա երրորդ կասպյան գագաթաժողովը, որին մասնակցելու են Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները: Նախագահները ստորագրելու են երկու փաստաթուղթ: Առաջին փաստաթուղթը ուղղված է լինելու կասպյան անվտանգությանը, երկրորդը լինելու է նախագահների համատեղ հայտարարությունը: “Ինչ վերաբերում է Կասպից ծովի իրավական կարգավիճակին, ապա այստեղ ԱԳ փոխնախարարների մակարդակով հատուկ խումբը շարունակում է աշխատանքը հռչակագրի ուղղությամբ”,- հայտնում է […]
«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, և մենք երախտապարտ ենք Ձեզ…»
ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ […]




