Ու՞ր են ձեր եվրոպացին, ամերիկացին, թո՛ղ գան, ռուսի պես զենքը վերցնեն ու կանգնեն հայի ու թուրքի արանքում, մի «կտոր հաց» ափսոսեցին Արցախ ուղարկեն, խեղճ սենատորները շատ «լացեցին», բայց բեռնատարները չկարողացան ուղարկել Արցախ․․. Արցախից կամ Հայաստանից, ովքեր ռուս խաղաղապահ ուժերի դեմ են դուրս գալիս, նրանք ալիև-նիկոլի գործիքներն են, նրանք թուրք են, ուզում են թուրքի հետ ապրեն, […]
NKR

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները: Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, […]

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով զարհուրելի ատելություն ունի արցախցիների հանդեպ, «ղարաբաղցի-հայաստանցի» հակահայկական թեզը նորից բերում է հայաստանյան դիսկուրսի դաշտ։ Իր վերջին ասուլիսում նա հերթական անգամ մաղձ թափեց արցախցիների հասցեին. նման սանձարձակ ոճով` Նիկոլից բացի, մեկ էլ արտահայտվում է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Փաշինյանը միշտ է այս պառակտիչ թեզը օգտագործել, փորձել սեպ խրել հայության երկու […]
ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով քննարկման ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է. «Սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել: Սակայն այսօր ևս մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մայրերը չեն կարողանում սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, […]

Արցախցի ուսուցչուհի Իրինա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուսուցիչ եմ… Հպարտ եմ, որ այսօր դասավանդում եմ հայերեն, դաստիարակում եմ հայերենԵս ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։ […]
Լիլիթ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Ովքեր կարող […]
«Միասին» շարժումը արձանագրում է, որ Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի ապօրինի անցակետում ՀՀ քաղաքացի Արցախի Հանրապետության բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների աչքերի առաջ, ապօրինություն է։ ՀՀ քաղաքացուն ներկայացված կեղծ մեղադրանքները՝ ադրբեջանցիներին իբրև խոշտանգելու և ցեղասպանական գործողությունների մասնակից լինելու, արդեն վերջնականապես բացահայտում են Իլհամ Ալիևի ոճրագործ ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ […]
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին լուրերին: Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից լրատվամիջոցներում տարաբնույթ հայտարարություններ են արվում «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին, որի […]
Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ, այդ մասին շատ լավ գիտեն ՀՀ իշխանությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, «Հայաստանի եւ Արցախի անվտանգային հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թեւանյանը: «Հայաստանն արեց մի բան, որին աշխարհում ոչ մեկ չէր սպասում: Նա հանձնեց իր երեխային այն դեպքում, երբ դա անհնար էր […]
Այն, ինչ այսօր Ադրբեջանն իրականացնում է Արցախի դեմ, հետևանք է Հայաստանի իշխանության կողմից վարվող հակահայկական քաղաքականության: Փաշինյանն Ալիևին տվել է Արցախը պարտադրանքով ինտեգրելու բոլոր հնարավորությունները, Արցախին ճնշելու բոլոր հնարավոր գործիքները: Եվ Բաքուն քայլ առ քայլ իրականացնում է նոր գործողություններ Արցախի ու արցախահայության դեմ: Հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում` Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից ադրբեջանցի սահմանապահները […]




