NKR

Հուլիս 31, 2023թ. 23:09

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը՝ անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն ուղարկել։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Թինի Քոքսը։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Քոքսը հիշեցրել է հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ուղղված խնդրանքը՝ առաքելությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար։ Ըստ Քոսքի` առաքելությունը պետք […]


Հուլիս 31, 2023թ. 22:59

23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետեւանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, եւ սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, վիտամինների բացակայությունը, թերսնումը հղիության ծանր ընթացքը զուգորեցին նաեւ ծանր հոգեկան ապրումների հետ: Նա հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային: «Ծանր […]


Հուլիս 31, 2023թ. 00:09

Հայաստանում գտնվող արցախցի երիտասարդները երեկվանից Երևանում Կարմիր խաչի միջազգային գրասենյակի առջև նստացույց են անում` ի պաշտպանություն Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի, ում երեկ Հակարիի կամրջի ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանցի ոստիկաններն առևանգել էին և տարել անհայտ ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Ամալիկ Զախարյանն ասաց, որ նստացույցն իրականացնելու են այնքան ժամանակ, մինչև ազատ չարձակեն Վագիֆ Խաչատրյանին: Իսկ […]


Հուլիս 30, 2023թ. 23:52

Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ այցերը Արցախ աշխարհ և թե ինչ է նշանակում ինձ համար Արցախը։ Մաս I Հայրս սովորություն ուներ, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբորս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցույց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները։ Տարիներ անց միայն հասկացա, այդ ճամփորդությունների իմաստը։ […]


Հուլիս 30, 2023թ. 23:25

«Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների, եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում»: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: «Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք […]


Մարտ 1, 2015թ. 17:43

«Առաջիկայում այստեղ ներկայացված քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանական ընտրապայքարի մրցակիցներ: Ազնիվ մրցակցության մեջ արդարորեն ձեռք բերված հաջողությունը միայն կլինի բոլորինս` մեր ժողովրդինը, Արցախի Հանրապետությանը»:


Փետրվար 27, 2015թ. 20:56

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Քլափերը նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված […]


Փետրվար 27, 2015թ. 16:14

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է անցանկալի անձանց վերջին` ճշգրտված «սեւ ցուցակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջան ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, որ նոր «սեւ ցուցակում» նշված է 435 մարդու անուն, որոնք Ադրբեջանի համար անցանկալի անձ են համարվում: «Այդ ցուցակում ընդգրկվում են առան ց ադրբեջանական իշխանություն […]


Փետրվար 25, 2015թ. 20:20

Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:


Փետրվար 20, 2015թ. 19:40

“Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ”,- ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարարությանը` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: