NKR

Օգոստոս 8, 2023թ. 01:03

«Սնունդ կյանքի համար» արտահայտությունը, որ տեսնում եք մեր բեռնատարների վրա, պարզապես կարգախոս չէ, կյանքեր փրկելուն ուղղված այն գործընթացն է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է»:


Օգոստոս 7, 2023թ. 11:42

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ եթե ձեւակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ «Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ […]


Օգոստոս 6, 2023թ. 23:21

Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմից հայտարարությունից ու շարունակել պատերազմը, սա պատերազմի շարունկությունն է»։


Օգոստոս 6, 2023թ. 23:13

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք միջազգային հանրությանը պնդել՝ հարգել մեր իրավունքները։ Այդ առումով դեռ կա գործիքակազմ»։


Օգոստոս 6, 2023թ. 19:08

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: «142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների […]


Օգոստոս 6, 2023թ. 18:18

Արցախում ստեղծված իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Հույս ունենալ, թե մի բան կփոխվի այն իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը փաստացի ոչինչ չի անում, մեղմ ասած՝ միամտություն է: Այդ անգործության բարոյական կողմը դեռ մի կողմ թողնենք: Կարևոր է հասկանալ դրա քաղաքական կողմը: ՀՀ–ն իրեն դուրս է դրել Արցախի հետ կապված քննարկումներից: Փաշինյանը համարեց, որ ինքը մանդատ […]


Օգոստոս 6, 2023թ. 15:16

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120 000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները […]


Օգոստոս 6, 2023թ. 13:53

Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա: Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը՝ մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ […]


Օգոստոս 5, 2023թ. 22:39

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։


Օգոստոս 5, 2023թ. 20:39

Արցախի Վանք գյուղից, հանրաճանաչ Գրիշան ուղերձ է հղել համայն հայությանը և Պուտինին։ Նա ասում է ռուսների համար այդքան հայ է կռվել, Արցախը շատ զինվորականններ, մարշալներ է տվել, Ռուսաստանը դա չպետք է մոռանա ու պիտի օգնի քրիստոնյա հային, այլ ոչ թե մուսուլման ադրբեջանցիներին, որ կռվից փախչում և անտառներում էին թաքնվում։ Գրիշան լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ հեռավար […]