Politics

Փետրվար 15, 2015թ. 15:07

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 12-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեսպան Կիրակոսյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի […]


Փետրվար 12, 2015թ. 23:50

Հ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում Բարև ձեզ: Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված […]


Փետրվար 12, 2015թ. 21:51

Մինսկում կայացած մոտ 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում «նորմանդական քառյակը» հրադադարի և ծանր զրահատեխնիկայի դուրս բերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել: Բանակցությունների արդյունքում Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որը բաղկացած է 13 կետից: Փաստաթղթի կարևոր կետերը ենթադրում են՝ -փետրվարի 15-ից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին հատվածներում կրակի անհապաղ եւ համապարփակ դադարեցում, -ծանր սպառազինության դուրսբերում՝ ԵԱՀԿ-ի […]


Փետրվար 12, 2015թ. 01:03

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն […]


Փետրվար 9, 2015թ. 22:16

Օրեր առաջ Իգոր Մուրադյանը հայտարարեց, թե Բերձորի դեպքերից հետո, ի պատասխան Արցախի ոստիկանության ցուցաբերած քայլերի, ինքը վերադարձնում է ԼՂՀ շնորհած մեդալը: ArmarLur.com-ի հետ հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղկացրեց, թե Արցախ կատարած քաղաքական երթի Իգոր Մուրադյանը իրականում մեդալը չի վերադարձրել, այլ միայն վկայականը. , ասել է Դավիթ Բաբայանը:


Փետրվար 4, 2015թ. 23:08

Նախօրեին սոցցանցերում շրջանառվեց տեղեկատվություն այն մասին, թե որոշելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մեկնարկն ազդարարել Արցախում իր սցենարի իրականացման համար դրսից ռեսուրս է ներգրավել: Իսկ ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու սցենարին օժանդակելու նպատակով Հայաստան են ժամանալ կոչվող փարիզյան կառույցի անդամները՝ տարբեր երկրներից:


Փետրվար 3, 2015թ. 17:55

Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև հայրենասիրության շոումեններ: Այլ կերպ չենք կարող անվանել Արցախի իշխանությունների հորդորներն արհամարհող դեպի Արցախ ավտոերթի կազմակերպիչներին:


Հունվար 31, 2015թ. 20:24

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ -Հայաստանում դրականորեն ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, ուր համանախագահները, վերջապես զերծ մնալով լղոզված չեզոքությունից, Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին: Այս դրական փոփոխությունը համարենք նոր զարգացումների սկի՞զբ: -Անցած տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը բազմիցս է ասել՝ չի կարելի հավասարության նշան դնել հարձակվողի ու պաշտպանվողի, հոխորտացողի […]


Հունվար 29, 2015թ. 22:09

Այն, որ տարբեր ուժեր տարբեր ժամանակներում փորձել են ներսից ու դրսից պառակտել, կազմալուծել Դաշնակցությանը՝ ամենևին նորություն չէ: Ավելին, Հայաստան երկրի քաղաքական կյանքում այս ազգային կուսակցության ամուր, ուժեղ ներկայությունը ոչ միայն նեղում է տեղական որոշ ուժերի, այլեւ անցանկալի է արտաքին ուժային կենտրոնների համար: Դաշնակցականներն այս ամենը լավ են հասկանում ու հաճախ նաև ժպիտով արձագանքում՝ մենք գիտենք, […]


Հունվար 28, 2015թ. 22:50

ահաբեկչական կազմակերպության անդամը դարձել է թուրքական իշխանությունների կողմից հավանավորվող անձը՝ վայելելով նրանց բացահայտ աջակցությունը: Ի՞նչն է նման վերբերմունքի պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս հայտարարեց, թե  Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը անպայման ներկա կգտնվի ստրասբուրգյան նիստին: Այսինքն՝ Փերինչեքի 117 տարվա դատապարտումը չեղյալ է հայտարարվել, իսկ նրա առաջ կարմիր լույս է վառվել որպես Հայոց ցեղասպանության կեղծարարի: