Politics

Հուլիս 10, 2014թ. 22:46

Ու մինչ պուտինյան Ռուսաստանին թշնամին հայտարարած Արևմուտքը նոր քաղաքականության որոնումների մեջ է, գործի են անցել ԱՄՆ հասարակական, հետազոտական կառույցները՝ մշակելով նորանոր սցենարներ կովկասյան նոր տեսլականի շուրջ:


Հունիս 22, 2014թ. 19:29

Կարո՞ղ ենք հուսալ, որ եվրոպական կառույցը այս անգամ ի զորու կլինի համարժեք գնահատական տալու Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումներին, այլեւ հայատյացությունը պետական քաղաքականություն հռչակած երկրի քայլերին, դժվար է ասել…


Հունիս 7, 2014թ. 00:45

Թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Այդ զսպող հակընդդեմ ուժը կա, ինչը մենք առանց վարանելու գործի կդնենք, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան:


Մայիս 27, 2014թ. 23:51

Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթեցին եվրոսկեպտիցիզմի կողմնակիները, ովքեր դեմ են եվրոպական ինտեգրացիայի գաղափարին, դեմ են որոշումներն իրենց երկրներից դուրս կայացվելուն, և կողմնակիցներն են պետությունների ինքնիշխանության: Նման զարգացումը կանխատեսելի՞ էր:


Ապրիլ 9, 2014թ. 23:30

Կուսակցականներ չպետք է ուղղարկվել կառավարություն, շեշտը պետք է դրվի արհեստավարժների կառավարության ձևավորման վրա: Այդ կառավարությունը , իհարկե, ստանում է քաղաքական ուժերի վստահությունը, բայց չի լինում կուսակցականացված:


Մարտ 29, 2014թ. 23:50

ՄԱԿ-ի Գլխավոր ասմբլեան ձայների մեծամասնությամբ ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևը և ապօրինի ճանաչեց Ղրիմում անցկացված հանրաքվեն: Քվեարկության պատկերը վերստին փաստեց արևմտյան երկակի ստանդարտների քաղաքականության մասին. հիշեցնենք, որ բանաձևին կողմ քվեարկած 100 երկրները ժամանակին կողմ էին քվեարկել Կոսովոյի անկախությանը: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը կատարեց պետության շահերից բխող արժանապատիվ քվեարկություն:


Փետրվար 2, 2014թ. 20:17

Մենք դիմացանք պատերազմին, դիմացանք՝ շատ դժգոհ լինելով ՀՀՇ-ի իշխանությունից, իսկ սոցիալական վիճակն այն ժամանակ անհամեմատ վատ էր: Բայց դիմացանք, որովհետև կար տեսլական: Իսկ այսօր այն չկա և եթե խոսքը միայն լավ ապրելու մասին է, այդ դեպքում գործում է ՙորտեղ հաց, այնտեղ կաց՚ սկզբունքը:


Հունվար 25, 2014թ. 21:45

Արևմուտքի կարգախոսն է՝ ո՜չ ազգային, կրոնական, մարդկային ու ավանդական արժեքներին, կարգախոս, որ կյանքի է կոչվում լիբերալ գաղափարախոսությունը զենք դարձրած: Ի՞նչ է սա, եթե ոչ աշխարհի ժողովուրդներին, նրանց ինքնությանն ու պետական ինքնիշխանությանն ուղղված լրջագույն մարտահրավեր:


Հունվար 18, 2014թ. 15:06

Լիովին համակարծիք եմ, որ մեզանում կա վստահության պակաս, ու կա դրական մթնոլորտի ձևավորման անհրաժետություն: Այո, բարձրացված հարցերը իշխանությունը պետք է դարձնի քննարկման առարկա:


Հունվար 10, 2014թ. 01:00

Նազարբաևը կարող էր դիմել գործնական քայլի և օգտագործելով իր վետոյի իրավունքը` տորպեդահարել ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց չգնաց դրան: Նշանակում է, որ նման հայտարարության հնչեցումն ընդամենը ադրբեջանահաճ քայլ էր, ուզում էր ցույց տալիս, թե ինքը Արցախի հարցում հաշվի է նստում Ադրբեջանի դիրքորոշման հետ, և ուրիշ ոչինչ: