Politics

Նոյեմբեր 25, 2014թ. 22:17

Միջազգային հանրությունը մեծ հարգանք է տածում զինվորականության հանդեպ, չնայած բարձրաձայն ասում են հակառակը, բայց հարգում են այն ժողովուրդներին, ովքեր իրենց պաշտպանել գիտեն: Մեր բանակի փայլուն գործողության մասին աշխարհը իմացավ, հասկացավ ու ձայն չհանեց: Մենք հենց այս բանաձևով էլ պետք է առաջնորդվենք:


Նոյեմբեր 24, 2014թ. 21:52

Ի՞նչ է տալիս անդամակցումը Հայաստանին. <Տալիս է երեք պետությունների հետ ավելի դյուրին ապրանքաշրջանառության հնարավորություն:Բայց եթե հաշվի առնենք, որ այդ միությունը նպատակ ունի ազատ առևտրի ռեժիմի մասին պայմանագրեր ստորագրել այնպիսի պետությունների հետ, որոնք են Վիետնամը, Հնդկաստանը, Իզրայելը, հասկանալի է, թե որքան ձեռնտու է անդամակցումը մեզ համար>:


Նոյեմբեր 17, 2014թ. 20:03

Հայկական ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք, այն շփման գծից հեռու է եղել 1 կմ, այսինքն գտնվել է Արցախի տարածքում, ուղղաթիռը չի ունեցել մարտական զենք:


Նոյեմբեր 14, 2014թ. 21:52

Ի դեպ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ թացը չորից հրաշալի տարբերակում է, ուրեմն պետք չէ մինչև վերջ պարպել նրա վստահությունը: Դրա իրավունքը չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը:


Հոկտեմբեր 17, 2014թ. 00:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների օրերս Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը սկսել է քարոզչական նոր գրոհ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իբր սպասվող լուրջ առաջընթացի թեմայով։


Հոկտեմբեր 15, 2014թ. 23:28

Հաշվի առնելով ռազմավարական և տնտեսական վերոնշյալ իրողությունները, ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի» փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն` ուղղորդելով Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև:


Հոկտեմբեր 5, 2014թ. 22:16

Հիմա ուզում եմ հասկանալ, թե «եռյակը» ի՞նչ է ուզում: Եթե խորհրդային սովորույթի համաձայն ուզում են կրկնել հին մեխանիզմը՝ սխալվում են: Դա նախորդ «պատերազմի» «զենքն» է, ուրեմն այն ժամանակվա հաղթանակն էլ հիմա չի կրկնվի: Եթե, այնուհանդերձ, ուզում են իբրեւ ժողովրդավարության դրսեւորում, տոնակատարություն կազմակերպել, ուրեմն ժողովրդին պետք է ներկայանան լավատեսական, պետականանպաստ ծրագրերով: Բայց «եռյակի» ծրագիրը նեգատիվ է, ասում են՝ վա՛տ է, վա՛տ է, շատ վա՛տ է, հարկավոր է կասեցնել փլուզումը, արմագեդոն է սպասվում:


Հոկտեմբեր 5, 2014թ. 21:28

Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -«Ժառանգություն» խմբակցության կազմակերպած խորհրդաժողովում պայման դրեցիք՝ կմասնակցեք սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե քաղաքական մեծամասնությունը ընդունի ձեր երեք առաջարկները։ Մամուլը, սակայն, կասկածամտորեն արձագանքեց՝ «Ժառանգությունը» հակված է մասնակցել բարեփոխումների իրականացմանը, ավելին՝ կա ստվերային համաձայնություն՝ գնալ ՀՅԴ-ի ճանապարհով: Ձեր մեկնաբանությունը: -Ցանկացած ոք մեկնաբանելիս առաջնորդվում է իր դաստիարակությամբ ու ապրած կյանքով: Խնդիրն […]


Սեպտեմբեր 30, 2014թ. 21:18

<<Ուզում են մեր երկիրը 30 տարով հետ տանել ու կրկնել այն ցավալի իրողությունները, որոնք կատարվեցին մեր հարևան երկրներում: ՙԵռյակ՚-ը իրեն պետք է հաշիվ տա, ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնում է՞ միջոցները>>:


Սեպտեմբեր 30, 2014թ. 21:03

Հայաստանը եկող տարվա հունվարի 2-ից արդեն կարող է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ-պետություն:

Համենայն դեպս նման հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան: