ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, փոխանցում է 1lurer-ը: «Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Որովհետև […]
Politics


Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ «Երբ պաշտպանության ոլորտում համագործակցում ենք որեւէ երկրի հետ, դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաեւ կարողությունների զարգացում։ Այսպիսով, մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը», ասաց դեսպանը։

Իրանը եւ Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում եւ հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նրա խոսքով՝ Ասիայի ուղղությամբ […]

«Տիկին Կարապետյանը մեզ բոլորիս համոզում էր, որ 30 տարի շարունակ բոլոր իշխանությունները գնացել են ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում, շատ պարզունակ հարց է առաջանում՝ բա էդ դեպքում ինչո՞ւ Արցախն Ադրբեջանի կազմում չէր եւ դե ֆակտո անկախ էր»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը (լուսանկարում)։ «Կամ, եթե դուք այդպես վստահորեն պնդում […]

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ […]

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը: Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած […]

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական մեծ ուղու վրա համագործակցության զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական նախագիծն է: Ռուսաստանն ակտիվորեն կզարգացնի ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Իհարկե, ակտիվորեն կզարգացնենք նաև ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում, կխորացնենք […]

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեարկության 3 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ Կմտնի՞ արդյոք օրենքի նախագիծը լիագումար նիստ, Aravot.am-ը փորձեց ճշտել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից։ «Ինքն ընդգրկվել է, օրակարգի երրորդ մասում է ընդգրկված եւ օրակարգի հաստատումից է կախված»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։ «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար […]

Մանավանդ անցած 3 տարիներին ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ չի կարող, կամ ավելի շուտ՝ չի ցանկանում ապահովել մեր անվտանգությունը։ Որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք՝ ներկայացվում է ՆԱՏՕ-ն։ Սակայն ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանն ունի մեծագույն խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ն չի շտապում մտնել մեր երկիր և ապահովել մեր անվտանգությունը։ Դրա համար նա ունի իր պատճառները․ նախ՝ այստեղ հաստատված […]

Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Օրերս սպասվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այցն Ադրբեջան, որի հայտարարությունները Ադրբեջանում լուրջ դժգոհություններ էին առաջացրել: Ալիևը կողմնակալ էր համարել Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]




