Politics

Դեկտեմբեր 21, 2023թ. 21:58

Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. Կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 22:18

«Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ»,- գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։ «Չորս տարի անց իսրայելական ներկայությունն ընդլայնվել […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 18:10

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ, «Առավոտը» տեղեկացրեց, որ վարչապետ կոչեցյալը չի բավարվել սեպտեմբերի 19-ի գրառման համար հարուցված գործով իմ դեմ առաջադրված մեղադրանքով և հանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել և գտնել։ Նոր քրեական գործն առնչվում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։ Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, որ չեմ […]


Դեկտեմբեր 17, 2023թ. 14:45

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանական տարբեր լրատվականներում ու հեռուստաընկերություններով արդեն սկսվել է քարոզ, որ իբր Հայաստանը պատրաստվում է սադրանքի և իրենք պետք է դա կանխեն: Նման քարոզչություն եղել է թե՛ 2022–ի սեպտեմբերի նախօրեին, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 19–ից առաջ, ուստի դա շատ քաջածանոթ ձեռագիր է: Մինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի՝ պատերազմով հարցեր […]


Դեկտեմբեր 15, 2023թ. 00:19

Ադրբեջանում դեմ են հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշմանը: «Կպատասխանեմ հակիրճ, համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքի հետ»,- այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ սահմանից երկու երկրների զորքերը հետքաշելու մասին: «Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե ​​զորքերը դուրս բերվեն առանց […]


Դեկտեմբեր 15, 2023թ. 00:06

Ես չգիտեմ՝ խաղաղության պայմանագրում ինչ կա գրված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ լուրերի այդ պայմանագրում Արցախի մասին նշում չի լինելու: «Որեւէ մեկը տեղյա՞կ է, թե այնտեղ ինչ է գրված: Պայմանագիրը փաստաթուղթ է, որ հնարավոր է՝ հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա: […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:57

Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները. «Ի վերջո, դա բոլոր դեպքերում, պետության ընտրությունն է. Ինչ […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:42

Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները: «Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:38

Ադրբեջանը եւ Հայաստանը ներկա փուլում, ինչպես երբեք, մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվի մամուլի ասուլիսում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։ «44-օրյա պատերազմից հետո, որը տեղի ունեցավ երեք տարի առաջ, ի հայտ է եկել տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն։ Մենք կարծում ենք, որ այսօր, ինչպես երբեք, […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:31

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը համոզված է՝ ստեղծված  իրավիճակից կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, «որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների»: «Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական այնպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես  բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը […]