Regions

Մարտ 19, 2014թ. 21:52

“Մեր արեւմտյան գործընկերները, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրենց գործնական քաղաքականության մեջ գերադասում են առաջնորդվել ոչ թե միջազգային իրավունքով, այլ ուժեղի իրավունքով: Նրանք հավատացել են իրենց ընտրյալ եւ բացառիկ լինելուն, այն բանին, որ իրենց թույլ է տրված որոշել աշխարհի ճակատագիրը, որ միայն իրենք կարող են իրավացի լինել: Նրանք գործում են այնպես, ինչպես խելքներին փչի…”


Փետրվար 23, 2014թ. 22:54

Ինչպես հայտնի է, Եվրամիությունը շրջանառության մեջ է դրել Արեւելյան գործընկերության պետությունների հետ համագործակցության նոր ծրագրի, այսպես ասած, «սեւագիր» տարբերակը։ 20 կետից բաղկացած «եվրոպական փաթեթը», սակայն, այլ բան չէ, քան ձախողված գործընթացը փրկելու փորձ, սակայն` ոչ հաջողված փորձ, ինչը դարձյալ փաստում է` խնդիրների լուծման եվրոպական սցենարների բացակայության մասին: Խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ։ -Եվրոչինովնիկները […]


Փետրվար 20, 2014թ. 09:16

Արևմուտքում կյանքը մեռնում է, ԵՄ-ն ծանր բեռ է դարձել մանավանդ նոր անդամակցող երկրների համար: Փաստերը շատ են. Մերձբալթյան երկրները տնտեսապես ծանր վիճակում են, նույն իրավիճակն է նաև նախկին արևելյան ճամբարի երկրներում` Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ուր արդեն ԵՄ դրոշը դուրս են նետում խորհրդարանից: Ուրեմն, ինչո՞ւ գնալ դեպի մեռնող Արևմուտք, ինչո՞ւ բարձրանալ խորտակվող նավի վրա…


Փետրվար 12, 2014թ. 20:30

Գերմանիան այն պետություններից է, որը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանզի մեղսակից է Ցեղասպանության իրականացման գործում և բազմաթիվ փաստեր հաստատում են, որ այդ երկիրը գործուն մասնակցություն է ունեցել հայերի ցեղասպանության կազմակերպման, երբեմն է իրագործմնան հարցում:


Հունվար 31, 2014թ. 17:25

Այսօր ադրբեջանցի «հավատի զինվորները» Սիրիայում են կռվում: Ադրբեջանական իշխանությունները ադրբեջանցի ահաբեկիչների միջոցով նախապատրաստում են ապագա Ղարաբաղյան պատերազմի համար նախատեսվող պրոֆեսիոնալների բանակը…


Նոյեմբեր 22, 2013թ. 00:20

Ի՞նչ է նշանակում ինքնիշխանություն՝ ազգային նկարագրիդ, ինքնությանդ պահպանում, տարածքներիդ պաշտպանություն, պետության զարգացում: Եվ ՄՄ անդամակցմամբ սրանցից որևէ մեկը Հայաստանը ոչ թե կորցնում, այլ հակառակը՝ ամրապնդում է:


Նոյեմբեր 15, 2013թ. 01:14

Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:


Նոյեմբեր 1, 2013թ. 00:18

Քրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Թել Աբյաթի արվարձաններում մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։ Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձաւ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման եւ հրկիզման արարքով։ Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը […]


Հոկտեմբեր 22, 2013թ. 08:59

Սա այն երկիրն է, որի պատմությունը Սումգայիթ անունով խարան ունի, այն երկիրն է, ուր այսօր էլ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչում՝ այժմ էլ Բաքվի ռուսների նկատմամբ: Այնպես որ, առանձնապես չեմ զարմանում, Հովհաննես Թումանյանի հայտնի քառյակի ոգով ասած, սրանք դեռ որսը բերանում մարդասպան ազգի կերպարի մեջ են:


Հոկտեմբեր 18, 2013թ. 21:46

Մոսկվայում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ 24-ամյա ռուս երիտասարդի սպանությունից հետո, լարվածությունը դեռ չի հանդարտվում: Իսկ ամեն անգամ, երբ Ռուսաստանում ակտիվանում են ազգայնամոլական հուզումները, Հայաստանում հասկանալի պատճառներով արտահայտվում է տագնապ ու մտահագություն. այդ երկրում ունենք ոչ միայն հսկայական թվով հայկական համայնք, այլև բազմաթիվ աշխատանքային ներգաղթյալներ:
Այս թեմայի շուրջ է մեր զրույցը Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ