TOP

Օգոստոս 10, 2023թ. 11:38

Հայկական ինքնության անսասան հենասյուներն են Հայ Առաքելական Եկեղեցին, Հայկական բանակը, պատմական ժառանգությունը, լեզուն, մշակույթը, հայկական ավանդույթները, մեծ հայկական երազանքը։


Օգոստոս 10, 2023թ. 11:18

Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից, պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու իր առաքելությունը։ Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել եւ մինչեւ դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։


Օգոստոս 9, 2023թ. 23:34

Ու ինչո՞ւ մենք չենք կարողանում հասկանալ, որ կարող է նաև այդպես չլինել, ինչո՞ւ ենք կարծում, որ անկախ նրանից, թե ովքեր են կառավարիչները, մենք չենք կարող պետականազրկվել ու հայրենազրկվել:


Օգոստոս 9, 2023թ. 23:23

Երբ աջ ու ձախ անվանարկվում, դատապարտվում, պախարակվում, և զրպարտվում է անցյալը` ներկան դառնում է անտանելի գորշ, իսկ ապագան` մռայլ ու անորոշ: Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի: Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները: […]


Օգոստոս 9, 2023թ. 22:25

ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը, այդ մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր […]


Օգոստոս 9, 2023թ. 10:21

«Խաչակիրներ» ջոկատն ու նրանց աջակիցները երեկ բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ Նրանք կառավարությանը մինչեւ 18։00-ն ժամանակ էին տվել՝ հայտարարելով, որ եթե Արցախը Հայաստանին կապող միջանցքը չբացվի, իրենք պատերազմով կբացեն այն։ Ցույցի մասնակիցները փակեցին Տիգրան մեծ պողոտան՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, որպեսզի գնան Կոռնիձոր ու ուժով […]


Օգոստոս 9, 2023թ. 10:14

Երեկ «Խաչակիրներ» ջոկատի անդամները եւ նրանց աջակիցներն ու համախոհները բողոքի ցույց իրականացրին կառավարության շենքի առջև։ Նրանք կառավարությունից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ։ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրատվամիջոցներին ասաց, որ սպասում են տրանսպորտի, որ շարժվեն Կոռնիձոր։ Նա նաեւ ասաց, որ առայժմ իրենց ավտոբուս տրամադրելու արձագանք չի եղել։ «Բայց ոնց ուզում է […]


Օգոստոս 9, 2023թ. 01:24

Ցավոք, ևս մեկ անգամ ամերիկահայ համայնքը մենակ մնաց թուրքական ամենազոր կառավարության դեմ պայքարում` առանց Հայաստանի ղեկավարների օգնության, որոնք իրենց այնպես են պահում, կարծես հայկական հարցերն իրենց չեն հետաքրքրում:


Օգոստոս 9, 2023թ. 00:59

Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։


Օգոստոս 8, 2023թ. 22:49

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է: Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե […]