Եվրոպան ունի բռնապետների հետ հարաբերվելու խնդիր, ու եթե կարողանում է լեզու գտնել իր իսկ ներսում եղած դիկտատորական ռեժիմների հետ, ինչպես Հունգարիայի պարագայում է, ապա նույն Եվրոպայի համար առավել դժվար է լեզու գտնել ԵՄ-ից դուրս գտնվող երկրների բռնապետերի հետ, ինչպիսիք են՝ Ալիևը, Լուկաշենկոն և այլն:
TOP
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Դեռ Մարտակերտի նահանջի օրերին ԼՂՀ-ում սկսվեց կանոնավոր բանակի հաստիքային կառուցվածքի մշակումը, ինչը, կյանքի կոչվելով անմիջապես մարտերի ժամանակ, ենթադրում էր փոխել գործող կապի ողջ համակարգը: Եվ ստեղծվեց զինվորական կապի կազմակերպման դասական կառուցվածք: Սա առավելապես կազմակերպական հարց էր, որի լուծման համար հարկ էր հստակեցնել զորքերի ենթակայությունը, որից հետո միայն պարզ կդառնար, թե որ […]
Բայց Աստանայից հետո, երբ բոլորը ականատես եղանք միության հիմնադիրների մեջ առկա հակասություններին, այսօր ոչ ոք չի կարող երախիքներ տալ, որ այդ տնտեսաքաղաքական միավորումը կարող է երկարաժամկետ ու կայուն ապագա ունենալ:
Երբ ինչ-որ մեկը մի արտառոց քայլ է անում, ադրբեջանցիներն այդպիսիների հասցեին ասում են՝ «մաշալլա», ու ես հիմա Ալիեւին իր մայրենի լեզվով պիտի ասեմ՝ «մաշալլա»: Նա իր պահվածքով ցույց է տալիս իր երկրի իրական դեմքը: Շատ կարեւոր է, որ Եվրոպան անի համապատասխան հետեւություն, թե ինչպիսի «գործընկերոջ» հետ է առնչվում:
Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից: Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված եւ սովորական երեւույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ
Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ ինչպես միշտ այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը իր հին երգը երգեց՝ խոսելով <օկուպացված տարածքների> ու, այսպես կոչված, ադրբեջանական փախստականների մասին:
«Այս երկու տոները մեծ ուրախության են մեզ համար: Դրանք խորհրդանշում են Քրիստոնեության հիմնադրումը: Տոնում ենք մեր ազգի դարձը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը»
Այն, որ Հայկական լեռնաշխարհը գորգագործական մշակույթի սկզբնավորման, ձեւավորման եւ զարգացման բնօրրաններից է եղել, անվիճելի է: Սակայն Հայաստանը, ունենալով գորգագործության դարավոր, հարուստ ավանդույթ ու ժառանգություն, կարծես թե պասիվ է այդ ոլորտում:
Դմիտրի Կիսելյովի անթույլատրելի քարոզը մի ակնթարթում շատերիս տեղափոխեց անցած դարասկիզբ. ոմանք մտովի թերթեցին պատմության էջերը հիշելով Ցարական Ռուսաստանի պարտադրանք որոշումը՝ հայկական դպրոցները փակելու մասին, Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ, ոմանց հիշողության մեջ վերաթարմացան խորհրդային ժամանակներն ու ռուսական շովինիզմի այլանդակ դեմքը…
Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց գաղտնի ծրագրերը:




