TOP

Հոկտեմբեր 19, 2014թ. 21:17

Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե ձևացնելով, որ իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, Բաքուն մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել Մինսկի խմբի հովանու ներքո վերջին տարիներին շարունակվող բանակցային գործընթացը:


Հոկտեմբեր 18, 2014թ. 23:47

Մեզ մոտ գյուղատնտեսությունը զարգանում է երկու մակարդակով` եթերային ու փաստացի: Եթերից ուրիշ բան է մատուցվում, փաստացի` ուրիշ: Մեզ նոր մոտեցում է հարկավոր, եթե ուզում ենք դրսի շուկաներ դուրս գալ: Իսկ դրա համար պետությունը պետք է մեծ օժանդակություն ցույց տա:


Հոկտեմբեր 16, 2014թ. 22:17

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն, ի՞նչ պայմաններով է Հայաստանը անդամակցում հիշյալ կառույցին, ի՞նչպիսի քաղաքական ռիսկեր է պարունակում այս գործընթացը, ինչպիսի՞ տնտեսական հնարավորություններ են բացվում մեր երկրի առաջ ու վերջապես, ինչպե՞ս կարելի է օգտվել դրանցից: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ակնկալում է ստանալ հայ հանրությոնը, ինչն էլ հետևաբար, բաց խոսակցություն է պահանջում:


Հոկտեմբեր 10, 2014թ. 00:21

ԵԽ ԽՎ զեկույցի զեկուցողը արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիների պես կարող է այցելել Հայաստան, շրջել մեր տեսարժան վայրերով: Սակայն այս զեկույցի շրջանակներում մենք նրա հետ չենք համագործակցելու: Սա մեր պատվիրակության որոշումն է:


Հոկտեմբեր 7, 2014թ. 23:48

Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում. համաձայնել ու աշխատել նման զեկույց պատրաստող հեղինակի հե՞տ, զեկույց, որի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսին է լինելու բովանդակությունը: Թե՞ բոյկոտել, չներքաշվել այս խաղի մեջ, ու գեթ մեկ անգամ վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը իր համար մերժելի որոշումների դեպքում՝ թույլ չտալով ադրբեջանամետ Ուոլթերի մուտքը Հայաստան և Արցախ


Հոկտեմբեր 5, 2014թ. 21:39

բավական է, որ մեզանում անձը կամ քաղաքական ուժը իրեն հայտարարի ընդդիմություն, այլեւս իրավունք կունենա, անկախ իր կասկածելի անցյալից, ներկայանալ «սպիտակ ձեռնոցներով»: Հասարակությունն էլ պատրաստ է ընդունել նրան, չհարցնելով անգամ՝ ովքե՞ր են իրենց ընդդիմություն համարողները, ո՞րն է նրանց իրական նպատակը, պետականամետ, ազգաշահ ծրագրե՞ր են ուզում կյանքի կոչել, թե՞ ընդդիմություն լինելը քող է կուսակցական, անձնական հարցերի լուծման համար:


Հոկտեմբեր 5, 2014թ. 16:57

Գիտե՞ք, երբ կարող ենք Հայաստանում դրական տեղաշարժեր ակնկալել: Վստահ եմ, ա՛յն ժամանակ միայն, երբ ուսուցչին հիշեն և իբր մեծարեն ոչ թե և ոչ միայն ուսուցչի օրը (ինչպես կանանց հարկադրված մի փունջ ծաղիկով ՛՛գնահատում են՛՛ մարտի 8-ին), իսկ մյուս օրերին՝ լավագույն դեպքում կենացներ շռայլեն, այլ ամեն օր: Գոնե ամեն անգամ, երբ հայ մարդը՝ ռամիկ, թե նախարար, […]


Հոկտեմբեր 4, 2014թ. 18:57

Հաշված օրեր հետո Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը, ըստ ամենայնի, իրողություն կդառնա։
Ինչպես հայտնի է, պայմանագրի նախագծի վերջնական տարբերակը մեկ ամիս առաջ ուղարկվել էր անդամ երկրների կառավարություններին:


Հոկտեմբեր 2, 2014թ. 01:29

Սարգսյան Արտեմի ընտանիքն ընկնել է իր բիզնեսի հետևից: Այդ , հեռուստաընկերությունը, ուր տարիներ շարունակ աշխատում են ընտանեկան կապալով, սերունդ են փչացնում:


Հոկտեմբեր 1, 2014թ. 21:53

Թուրք դեսպանի ջանքերը հօդս ցնդեցին, քանի որ խաչքարի բացման արարողությունը տեղի ունեցավ նախատեսված օրը՝ սեպտեմբերի 26-ին, որին ներկա էին և Պիտեշտի փոխքաղաքապետը, և Արճեշի նահանգապետը՝ ռումինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և Ցեղասպանության համաժողովի մասնակիցների հետ միասին: