“Չգիտեմ, թե ինչո՞ւ են վարչապետի փոփոխության ֆոնին ոմանք ակտիվորեն նման մտքեր շրջանառում, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Քաղաքական որոշումը սեպտեմբերի 3-ին կայացվեց, ու այժմ մնացել է ընդամենը կատարել համապատասխան փաստաթղթային աշխատանք: Ես նախկին վարչապետի հրաժարականը ամենևին չեմ կապում արտաքին գործոնների հետ, առավել ևս, այն չեմ դիտարկում ՄՄ անդամակցման ու ԵՄ համագործակցության հակադրման հարթության մեջ”
TOP
Գենդերը հայ կնոջը քարոզում է` ժամանակ մի կորցրու երեխա ունենալու, նրան դաստիարակելու համար, զբաղվիր քեզանով ու հասարակական բարձր դիրք գրավիր` ձգտելով օգտվել տղամարդկանց հետ հավասար իրավունքներից: Արդյոք սա հակազգային քարոզչություն չէ՞:
Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:
Վարչապետի հրաժարականը թեպետ փոքր-ինչ ստվերեց Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, սակայն որոշ գերատեսչությունների հակադարձումներն այդուհանդերձ չուշացան: ՄԻՊ-ն էլ իր հերթին շտապեց “գաղտնազերծել” որոշների անընդունելի գործելաոճը, երբ սեփական սխալներն ու թերություններն ընդունելու փոխարեն օմբուդսմենին են ուղղում իրենց “ավանդական դարձած խայթոցներն” ու “էժանագին պիտակները”:
Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւն ընդունվել է 12 «կողմ», 5 «դեմ» ձայնով։
«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։
“Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը: ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային եւ պարտավոր են հարգել դրանք: Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ”:
“Շատ լուսաբանողներ մեր բանակը սեւացնելը, բանակի հասցեին քար նետելը նորաձեւության միտում են դարձրել, շատ երիտասարդների համար զբաղմունք է դարձել միանգամից արձագանքել բանակում առկա երեւույթներին, եւ այն նոր է տեղի ունենում` գրում են, թե հերթական դեպքն է եղել: Ի՞նչ են ուզում դրանով ընդգծել, թե մեր բանակում հաճա՞խ են նման բաներ լինում եւ դրանք շարունակակա՞ն են լինելու”. Սեյրան Օհանյան
Միայն «պորտֆելների» փոփոխությունը, այսինքն՝ մեկ անձին մեկ ուրիշով փոխարինելը, դիտում եմ ընդամենը «ֆիզիկական տեղաշարժ»: Ինչը դեռեւս ոչինչ չի նշանակում, անձը անձով փոխարինելը ոչ մի առնչություն չունի բովանդակային փոփոխության հետ:
Հայ սերիալիստները, գրական լեզվի հերը հաջողությամբ անիծելուց, հեռուստաեթերը հայկազյան անաղարտ բառերի փոխարեն զանազան բառաչ ու ձայնարկություններով լցնելուց հետո, անցել են այդ լեզուն հնարավորինս աղավաղելու, իմաստազրկելու և դրանով իսկ ծաղրելի դարձնելու «առաքելության» իրականացմանը:




