Լրահոս

Փետրվար 11, 2015թ. 17:25

100 հոգանոց խումբը բացառիկ վերելք կիրականացնի դեպի Արարատ լեռան գագաթը: Ազգային-ավանդական երգ և պարի հանրաճանաչ համույթներով, ինչպես՝ հայաստանյան այնպես էլ՝ սփյուռքի տաղանդաշատ մեր հայրենակիցների մասնակցությամբ կիրականացնենք մշակութային միջոցառումներ, Արարատ լեռան գագաթին կհնչի դաշնամուրային կատարում: Տեղի կունենա պատմական կարևորագույն դեպքերի ներկայացում: Խմբում ներառվելու ենք հանրաճանաչ պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ, արվեստագետներ, մտավորականներ և հոգևորականներ: Ծրագրի նպատակն է` Ցեղասպանության […]


Փետրվար 11, 2015թ. 16:19

«Այն շփումները, հանդիպումները, որոնք տեղի են ունենում 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ի և ՀՀ-ի պաշտոնյաների միջև, շատ դժվար է կոչել բանակցություններ»,- ասում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության հայաստանյան ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա` բանակցություններ սովորաբար կոնկրետ առարկայի շուրջ են կայանում, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում կոնկրետ քննարկման առարկա գոյություն չունի, քանի որ, ինչպես նշում […]


Փետրվար 11, 2015թ. 15:12

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ դարձավ: Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ […]


Փետրվար 11, 2015թ. 14:49

7-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում: Տևական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել: Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես […]


Փետրվար 11, 2015թ. 12:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Քաղաքավարության կանոնները խախտելով հայտարարություններ անելով՝ խաղաղության ու երկխոսության ճանապարհը մեկ անգամ ևս փակեցին»,- հայտարարել է Էրդողանը: Էրդողանը ելույթ է ունեցել Կոլումբիայում կազմակերպված «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» սիմպոզիումի ընթացքում: Նա հիշեցրել […]


Փետրվար 11, 2015թ. 12:40

«Մեդիա կենտրոն», փետրվարի 10, 2015: Արագածոտնի Աղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում միակ պահպանված պատմամշակութային կոթողն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյունները: Դամբարանի պեղումները, որոնք կսկսվեն մոտ ապագայում, ինքնաճանաչողության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար: Այս մասին փետրվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, […]


Փետրվար 11, 2015թ. 12:21

«Ես հիմա, օգտվելով առիթից, «Հայոց Աշխարհ»-ի միջոցով դիմում եմ մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին. միգուցե իսկապես արժե մինչեւ ապրիլի 24-ը մոռանալ բոլոր հակասությունները, փոխադարձ մեղադրանքները եւ վիրավորանքները, ու կենտրոնանալ մեզ համար բացառիկ կարեւոր այս հանգրվանի վրա, որովհետեւ 100-րդ տարելիցը մեկն է՝ այլեւս երբեք չի լինելու։ Կարելի է ապրիլի 24-ից հետո 50 հազարանոց միտինգներ անել, ավելի […]


Փետրվար 11, 2015թ. 12:20

«Չգիտեմ, թե Ժիրայր Սեֆիլյանն ինչու համալրեց նրանց բանակը: Նա այնուամենայնիվ Շուշիի առանձնակի գումարտակում է կռվել եւ պետք է շատ թանկ համարեր Ղարաբաղում իր աչքի առաջ ընկերների թափված արյունը եւ չփորձեր խարդավանքների մեջ այն ներքաշել: Իրավունք չունենք Ղարաբաղը խառնելու մեր ակցիաներին: Ով որ պետությունը ղեկավարում է, Ղարաբաղը պետք է նրա կողմից լինի, որովհետեւ այլընտրանք չունի»,- մեր […]


Փետրվար 11, 2015թ. 12:18

«Մենք պատրաստ ենք ՀՀ-ին աջակցել ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման հարցում, որը Հայաստանի լուրջ ձեռքբերումներից է: Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները, եւ մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ: […]


Փետրվար 11, 2015թ. 00:59

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների 4 իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը միջնորդություններ է ներկայացրել նախաքննական մարմնին: Փաստաբանն ասել է, որ միջնորդության մեջ նշել է՝ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով: «Նախ՝ հաշվի առնելով սույն […]