1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով: Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում: […]
Լրահոս

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն […]

Ցավոք, նրանց համար առաջնայինը եղել է բոլորովին այլ բան… «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տեղեկացմամբ, բերձորյան դեպքերից առաջ ինքը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել են երկու անգամ: «Զարկերակ» ակումբում «Բերձորյան պետական ահաբեկչության բացահայտած մարտահրավերները և դրանց հաղթահարման քայլերը» թեմայի շուրջ այսօր հրավիրված մամուլի […]

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն […]

Դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա գազ արտահանելու ակնհայտ մրցակցություն է նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Իհարկե, սա երկկողմանի հարաբերություններով պայմանավորված գործընթաց չէ, և շատ ավելի խորը, շատ ավելի հեռուն գնացող ծրագրերի շուրջ մրցակցություն է: Չի կարելի բացառել, որ դեպի Եվրոպա Ադրբեջանի գազ արտահանելու հավակնությունների արդյունքում ԼՂՀ-ն «ստիպված լինի» սահմանադրություն փոխել՝ ևս մեկ-երկու ազատագրվելիք շրջան իր կազմում ներառելու համար: Հաշվի […]

Ամերիկացիները ռուսներից ոչ պակաս մնացել են Սառը Պատերազմի ժամանակներում: Ավելին` շատ ավելի ագրեսիվ են, քան ռուսները, ավելի մեծախոս-ճոռոբերան են, քան ռուսները, ավելի դեմագոգ են, քան ռուսները, համաշխարհային խաղաղության համար 10 անգամ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ռուսները… Չնայած կայսրությունների քաղաքականության մեջ բարոյականություն փնտրելն անշնորհակալ գործ է… Իր ֆեյսբուքյան էջում գրում է Միհրան Հակոբյանը:

ՀՀ ԱԳՆ-ն՝ Էրդողանին. “Անհնար է փակել ներսից կողպած դուռը”. news.am 19:36 . 11/02/15 Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ news.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ Հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե “Հայաստանը փակել […]
Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսից ժամեր անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում հերքել է Սեֆիլյանի հայտարարությունը, թե Բակո Սահակյանն իրենց հանդիպմանն ասել է, որ Արցախի իշխանությունները երկար են սպասել ԵՏՄ անդամ դառնալուն: “Չգիտեմ, ինչո՞ւ է նա այդ ամենի մասին խոսում, մանավանդ, որ այդ հարցի մասին առհասարակ խոսակցություն չի եղել”,- ասել է խոսնակը։ Նա […]

Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպից, նախ հորդորեց բոլորին կատարվածը չվերագրել արցախցուն, այնուհետև պատմեց, թե ինչ է տեղի ունեցել մինչև դեպի Արցախ կատարած «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթը: «Ավտոերթը մենք պետք է անցկացնեինք դեկտեմբերի 20-ին, բայց ավտոերթից առաջ կապվեցին մեզ հետ Ստեփանակերտից: […]

Մշակույթի նախարարության, «Շարմ» ընկերության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կազմակերպվել է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմի անվճար ցուցադրությունը: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ մուլտֆիլմի ցուցադրությանը նախորդել է ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ: Մուլտֆիլմի ռեժիսոր Վահրամ Սահակյանցը ողջունել է Մարտունի քաղաքի […]




