Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հայկական ուղղաթիռի կործանման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձյալ խուսափեց միջադեպի մանրամասների մեջ խորանալուց և մեղքը հավասարապես բարդեց երկու կողմերի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Փոխանցում է «Ասբարեզ»-ը: «ԵԱՀԿ-ն իր արձագանքով ևս մեկ անգամ խուսափեց միջադեպի մանրամասնությունների մեջ […]
Լրահոս

«2014-ի ընթացքում ադրբեջանական ու ղարաբաղյան զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին գրեթե միշտ զինված միջադեպեր են եղել: Միայն ամառվա երեք ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 1500 անգամ: Դրանով հանդերձ` կրակ էր բացվել նաև բնակելի տարածքների ու խաղաղ բնակչության ուղղությամբ: Գրանցվել էին հետախուզադիվերսիոն խմբերի` շփման գիծը հատելու փաստեր, որոնք ուղեկցվել էին բռնությամբ ու խաղաղ բնակիչների մահվամբ: Այսօր մենք ականատեսն ենք դարձել հրադադարի պայմանագրի նոր խախտման: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է»,- նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ առաջ հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ, որում իր մտահոգությունն է հայտնում շփման գծում ուղղաթիռի կործանման եւ վերջին բռնությունների առնչությամբ. «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար եւ մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին: Եռանախագահողները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո: Մենք խստորեն […]

Չնայած և հանրապետականները, և դեմոկրատները ավանդաբար աջակցում են հայ-ամերիկյան հարցերին, սակայն որոշ մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա Վաշինգտոնում՝ նոր Կոնգրեսում տեղ գտած խոշոր փոփոխությունների պատճառով, որը կգործի 2015 թվականի հունվարից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի վճռական տարվա ընթացքում:

Խորհրդարանական եռյակը նիստից-նիստ կատարելագործել է մանևրելու իր արվեստը, եռյակ-ականներին լիովին հաջողվում է տպավորություն ստեղծել, թե բան են ասում, սակայն իրականում ոչինչ չեն ասում: Իսկ լրագրողներին այլ բան չի մնում, քան՝ նույն կա գերթե նույն հարցերը տարբեր կերպ ու մի քանի անգամ ուղղել, ի վերջո, հասկանալու, թե ո՞րն է այս միավորի իրական ասելիքը:

Մինչև ՀՀԿ-ին դիմելը, թող միասնական կարծիք ձևավորեն, որովհետև ես չեմ պատրաստվում լուծել նրանց միջև եղած տարակարծությունները, ես նրանց կռիվները հաշտեցնողը չեմ:

Թուրքիայից դուրս մղվելիք քարոզչաքաղաքական պատերազմի ուժերի գնահատումը անգիր օրենք է: «Ազերնյուզը» պարզաբանում է, որ ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների գործառույթների մաս է կազմում Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս գործառույթը բացառված չէ, որ նախագծվել է Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենայի կողմից:
«Շատ են այն մասնագետները, որ փաստում են, թե մենք ունենք իրավական լուրջ հիմքեր դիմելու միջազգային դատարան: 100-րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն իրավական հիմքերը, որոնցով մենք կարող ենք հասնել հաջողության: Ցեղասպանվածի բարդույթից չենք ազատվի, կմնանք զրկվածի, զարկվածի կարգավիճակում, եթե չլինի հատուցում, եթե մեր հայրենիքը չվերադարձնենք»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը որոշ մեկնաբանություններ է տվել նոյեմբերի 12-ին Արցախում խոցված հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռի վերաբերյալ։ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։ Նա հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե խոցված ուղղաթիռը գրոհում էր հակառակորդի դիրքերը: Ավելին, […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու հարցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում՝ նպատակ ունենալով նախ՝ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք կապված են […]




