«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ է սկսել՝ «ԵԱՀԿ, տե՛ր կանգնիր մանդատիդ, վերադարձրե՛ք մեր սպանված 3 օդաչուներին» պաստառով: Tert.am-ին նա ասաց, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ ադեկվատ պահվածքի հետևանքով է, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 տղաները դեռևս գտնվում են ուղղաթիռի անկման […]
Լրահոս


Հայկական ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք, այն շփման գծից հեռու է եղել 1 կմ, այսինքն գտնվել է Արցախի տարածքում, ուղղաթիռը չի ունեցել մարտական զենք:
Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել կարգավորել հարցը միջազգային նորմերի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: […]

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 15-ին հրավիրեց ասուլիս-քննարկում` <Ադրբեջանական սադրանքը պատերազմի վերսկսման վտանգ, հայկական կողմի հակաքայլերը> թեմայով:

Փորձությունների երկարատև շրջանից հետո թվում էր, թե Քրիստոսի լույսը վերջապես անխոչընդոտ պիտի տարածվեր ամբողջ աշխարհով, բայց ժամանակների փոփոխության հետ փոխվեցին նաև որոգայթների ձևերը: Ի հայտ եկավ աղանդավորականությունը:
«Ադրբեջանն իրեն պահել է խուլիգանի նման. սկզբից մեկին կոպիտ բառ է ասում և եթե պատասխան չի ստանում, հաջորդ անգամ արդեն ապտակ է հասցնում: Եթե այդ դեպքում էլ պատասխան չի լինում հարված ստացողի կամ նրա շրջապատի կողմից, նա արդեն գարեջրի է ուղարկում: Հիմա եթե մենք համապատասխան գործողություններ չձեռնարկենք, շատ ավելի վատ խնդիրների ենք հանդիպելու հետագայում»,- նման […]
Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանը նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի միջադեպի վերաբերյալ 168.am-ին ասաց. «Կարդում ես միջազգային կառույցների` լինի ՄԱԿ կամ ԵԱՀԿ և այլն, հայտարարություններն ու մտածում, որքա՞ն կարելի է ջայլամի նման գլուխը կոխել հողի ու ավազի մեջ: […]

Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ:

Ի դեպ, մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ թացը չորից հրաշալի տարբերակում է, ուրեմն պետք չէ մինչև վերջ պարպել նրա վստահությունը: Դրա իրավունքը չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի կործանումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իր տեսակի մեջ վատագույն միջադեպն է ավելի քան 20-ամյա հրադադարի ընթացքում, գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը՝ հավելելով, որ այդ հարձակման մեջ որևէ ռազմական տրամաբանություն չկա:




