Լրահոս

Ապրիլ 24, 2014թ. 00:48

Մեր տարածաշրջանում հայկական մշակութային նյութական եւ ոչ նյութական արժեքների սեփականացումը հարեւան ժողովուրդների կողմից արդեն դարձել է սովորույթ: Միայն հայալեզու մամուլով հակադարձելը բավարար չէ: Այսօր արդեն մեր հեռու եւ մոտիկ հարեւանները անում են ամեն ինչ սեփականացնելու լավաշը կամ նվազագույնը հասնելու նրան, որպեսզի հացատեսակի այս անվանումը ճանաչվի տարածաշրջանային արժեք: Այս մոտեցումը անընդունելի է: Հայկական ամոքահունց, մագաղաթյա լավաշը եւ «լավաշ» բառը հայկական է:


Ապրիլ 24, 2014թ. 00:40

Հայերի նկատմամբ ռասիզիմի, այլատյացության, հալածանքի, կոտորածների ու ցեղասպանության քարոզչությունից, այսինքն՝ 1873-74 թթ. 20 տարի անց՝ 1894-96թ.. հայերի նկատմամբ սկսվել հալածանքների ու հանցագործությունների մի երկար շղթա, որ շարունակվում է մինչեւ այսօր, ձգվում մինչեւ Մերձավոր Արեւելք՝ Լիբանան, Իրաք, Սիրիա ու… Քեսապ:


Ապրիլ 24, 2014թ. 00:05

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը հայ ժողովրդի եւ Հայաստան պետության անցած դժվարին ուղու այն կարեւոր հանգրվանն է, երբ մեր ամեն մի նախաձեռնություն ու գործողություն պետք է հիմնվի հաջորդական սերունդների հանդեպ պատասխանատվության մեծագույն բեռի գիտակցման ու իմաստավորման վրա։ Մոտենում է մեր պատմության այն հանգրվանը, երբ պետք է հաշիվ տանք ոչ միայն Մեծ եղեռնի դատապարտման, այլեւ նրա հետեւանքների […]


Ապրիլ 24, 2014թ. 00:00

Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ վարչապետի մակարդակով ցավակցական ուղերձ է հրապարակվել։ Դրա՝ առաջինը լինելու հանգամանքով պայմանավորված՝ միջազգային մամուլն արագ արձագանք է տվել: Այս մասին գրում է Sondakika կայքը։ Քաղաքական երկրաշարժ. Le Parisien Ֆրանսիական Le Parisien թերթը Էրդողանի հայտարարությունը «Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական երկրաշարժ» է որակել։ «Վարչապետ Էրդողանը 1915թ.-ին սպանված հայերի թոռներին […]


Ապրիլ 23, 2014թ. 23:57

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում և ոգեկոչում է անմեղ զոհերին: 1915 […]


Ապրիլ 23, 2014թ. 23:45

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի նախօրեին արված հայտարարությունը «1915-ի դեպքերի» վերաբերյալ: «Միջազգային մակարդակով մեծացող մեկուսացման պարագայում Անկարան մի շարք ձևակերպումներով շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա իր ելույթում վարչապետ Էրդողանը զուր է փորձել խուսափել Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` ինչ-որ կերպ հավասարեցնելով այս անպատիժ միջազգային […]


Ապրիլ 23, 2014թ. 23:16

Հայերի Ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը:


Ապրիլ 23, 2014թ. 22:26

Քաղաքական պայքարից շրջադարձ արվեց դեպի զինյալ պայքար, ԱՍԱԼԱ-ի գործողություններից աշխարհն արթնացավ, աշխարհը խոսեց Հայկական հարցի մասին, ամենուր նույն հարցն էր տրվում՝ ինչո՞ւ են հայերը սպանում թուրք դիվանագետներին: Իսկ պատասխանները հնչում էին դատավարությունների ժամանակ:


Ապրիլ 23, 2014թ. 00:27

Հայաստանը պատրաստվո՞ւմ է հանդես գալ վճռական քայլով, այն է` աշխարհին հստակ բացատրել իրողությունը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հետ կանչել սեփական ստորագրությունները հայ-թուրքական հայտնի արձանգրություններից:


Ապրիլ 23, 2014թ. 00:08

Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որեւէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործի նման: Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման եւս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի եւ նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]