Լրահոս

Հուլիս 20, 2011թ. 16:15

Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ակսել Ֆիշերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն: Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ինքը այստեղ է Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու, մեր երկրում առկա իրավիճակի եւ զարգացումների վերաբերյալ զեկույց պատրաստելու առաքելությամբ: Ողջունելով հյուրին` «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին […]


Հուլիս 14, 2011թ. 19:35

Ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնը, ում ԱՄՆ նախագահը առաջադրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում հրաժարվել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանդը: Պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին` Հեֆերնը հայտարարել է, թե ցեղասպանության որակումը տալը քաղաքական որոշում է: «Ես համաձայն եմ ձեր պնդումների հետ, որ 1915թ. Օսմանյան […]


Հուլիս 14, 2011թ. 17:44

Կազանի հանդիպումէն ետք ազրպէյճանական տեղատուութիւն մը աւելի քան զգալի է գէթ յայտարարողական մակարդակի վրայ: Ազրպէյճանցի քաղաքական մեկնաբանները հիասթափուած ոճով կը խօսին բանակցութիւններու ապարդիւն ըլլալուն մասին` Կազանէն որեւէ արդիւնքով դուրս չգալու փաստին առջեւ գտնելով իրենք զիրենք: Ազրպէյճանի ղեկավարը` նախագահ Ալիեւ պարտի բացատրութիւն տալ իր կատարած աննախադէպ յայտարարութիւններուն, որոնք Կազանը կը նկատէին Արցախի լուծման վերջին կարելիութիւնը: Հայաստանի […]


Հուլիս 14, 2011թ. 14:59

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկության մասնակիցներին: Վոլեյբոլի Արցախի գավաթի խաղարկության հարգարժան մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում վոլեյբոլի Արցախի գավաթի անդրանիկ խաղարկության մեկնարկի կապակցությամբ: Այս մարզական միջոցառումը կարեւոր նշանակություն ունի մեր ողջ հանրապետության համար, քանի որ սպորտը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության […]


Հուլիս 14, 2011թ. 12:07

«Եթե փաստերը խեղաթյուրելով Ադրբեջանը ակնկալում է, որ կարող է մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միաջզգային հանրության հետ՝ ուղղակի անհնար է»:


Հուլիս 14, 2011թ. 11:46

Իսկ հիմա հարց ենք ուզում ուղղել պարոն Սերգո Երիցյանին, ի՞նչ տույժ եք նախատեսել վերոհիշյալ խախտման հեղինակների համար: Երբևէ գործելո՞ւ է Լեզվի և Գովազդի մասին ՀՀ օրենքների պահանջները:


Հուլիս 13, 2011թ. 17:14

Ի տարբերություն Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին ընդհանրապես չի հետաքրքրում «Ֆորբս» հեղինակավոր ամսագրում տպագրված «Աշխարհի վատագություն տնտեսություններ» հոդվածը: Հիշեցնենք, որ համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանը երկրորդ տեղն է զգաղեցրել Մադագասկարից հետո: Հարություն Մեսրոպյանի անտարբերությունը, սակայն, ավելի խորը եւ գլոբալ պատճառ ունի: «Հիմնական պատճառը դա այն է, որ պետությունը ընդհանարպես եւ տնտեսությունը […]


Հուլիս 13, 2011թ. 16:55

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հուլիսի 13-ին մեկնում է Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը: ԱԳՆ մամուլի ծառայությունից  տեղեկացնում ե,  որ հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների […]


Հուլիս 13, 2011թ. 16:37

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, հավատա իր ուժերին. միայն այդ դեպքում կլինի քաղաքացու եւ երկրի հաղթանակը»:


Հուլիս 13, 2011թ. 16:29

Վաշինգտոնում Լավրովի հանդիպումներից մեկ օր առաջ Ադրբեջանում պաշտոնական դեմքերի շուրթերից հայտարարություններ են հնչել, որ Բաքուն պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել, իսկ հետո` ավելի լավ է միանգամից անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանն առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ բացատրություններ է տվել «միջանկյալ կարգավիճակի» վերաբերյալ: «Խոսքն այն մասին է, որ միջանկյալ կարգավիճակը նշանակում […]