Լրահոս

Հուլիս 7, 2011թ. 14:03

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ մեր հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է եւ հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի […]

Թեգեր` []

Հուլիս 7, 2011թ. 13:55

Պաղեստինը որոշել է իր անկախությունը ճանաչելու հարցը բարձրացնել սեպտեմբերին սկսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Թեգեր` [, ]

Հուլիս 6, 2011թ. 21:51

Հուլիսի 5-ին Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են մեր հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու […]


Հուլիս 6, 2011թ. 21:50

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանին եւ համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին եւ քննարկել նրանց հետ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը հաջողված է համարել Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն […]


Հուլիս 6, 2011թ. 21:35

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հունիսի վերջին հայկական համայնքի կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթ: Միջոցառման պատվավոր հյուր-բանախոսն էր հայազգի հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Ավելի քան 400 բարերար է մասնակցել դրամահավաք-ճաշկերույթին: Հանգանակությունները կուղղվեն Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են 2010թ. ընթացքում Հիմնադրամի շինարարական ծրագրերը ներկայացնող ֆիլմը, որից հետո […]


Հուլիս 6, 2011թ. 19:51

Վատիկանը պատրաստվում է բացել գաղտնի պահվող արխիվային որոշ փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթը: Աղբյուրի համաձայն` բացվելիք արխիվում լինելու են նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրավոր վկայություններ: Վատիկանի արխիվային գործի գլխավոր պատասխանատու Սերգիո Պագանին հայտնել է, որ 2012-ի փետրվարին բացվելու է արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որտեղ տեղ են գտնելու փաստագրական հարուստ նյութեր: Նրա ընդգծմամբ` ցուցադրվել […]


Հուլիս 6, 2011թ. 19:43

«Մենք հուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցություւնը բանակցային գործընթացում»:


Հուլիս 6, 2011թ. 17:58

նախատեսվում է Երևանում կազմակերպել միջազգային գիտաժողով, ցուցահանդեսներ Հայաստանում և Սփյուռքում, հրատարակել Անի մայրաքաղաքի լուսանկարների ալբոմ:


Հուլիս 6, 2011թ. 16:15

ՀՀ ԱԳ նախարար.«այսօր խելամիտ չէ փոխել Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող միջնորդների ձևաչափը»


Հուլիս 6, 2011թ. 15:03

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ պետությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խթանմանը, ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել թմրամիջոցների […]