Լրահոս

Մարտ 23, 2011թ. 15:58

Մարտի 22-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարության, ճապոնական արտաքին առեւտրի աջակցության կազմակերպության (JETRO) եւ հայկական զարգացման գործակալության (ADA) աջակցությամբ կայացավ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ինչպես նաեւ ADA-ի ներդրումների հարցերով տնօրեն Նատալիա Արծրունին եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Սեմինարի ընթացքում ընթերցվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ […]


Մարտ 23, 2011թ. 15:44

Թուրքիան Լիբիայում ներկայացնելու է ԱՄՆ շահերը` հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները: «Իսկապես, Թուրքիան համաձայնվել է մեր շահերը ներկայացնել Լիբիայում, ինչի համար էլ մենք շնորհակալ ենք»,- ասել է նա պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ:


Մարտ 23, 2011թ. 12:46

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության, ԵԽ չափանիշների պահպանման խնդիրների վերաբերյալ: Նա կոչ է արել փոփոխություններ իրականացնել խոսքի ազատության սահմանափակումների ուղղությամբ և իր անհանգստությունն է հայտնել լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի նկատմամբ քննության ավարտի անկարողության վերաբերյալ:


Մարտ 23, 2011թ. 10:52

«Այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի անվանդական բարեկամական կապեր»:


Մարտ 23, 2011թ. 09:30

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտի 23-26-ը առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գանա և Գաբոն: Գյուլը Ակրայում հանդիպելու է Գանայի նախագահ Ջեն Էվանսի հետ: Մարտի 25-ին կայանալու է հանդիպում Գաբոնի նախագահ Ալի Բեն Բոնգո Օնդիմբայի հետ: Երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկումների հիմնական թեմաներն են լինելու վերջին տարածաշրջանային և  համաշխարհային զարգացումները: Նախատեսված է մի շարք համաձայնագրերի ստորագրում:


Մարտ 22, 2011թ. 16:59

Մարտի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի միջև ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև համաժողովի ներդրած ջանքերին ի նպաստ Հայաստանի տնտեսական առաջընթացի և […]


Մարտ 22, 2011թ. 13:15

Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքումցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու: Հայաստանն ու […]


Մարտ 22, 2011թ. 12:46

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքական, հոգեբանական դիվերսիոն գրոհները հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթում էլ ավելի են հաճախանալու:


Մարտ 22, 2011թ. 10:30

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների և բազմազանության: Այս տարի մարտի 22-ից 27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ըմդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների […]


Մարտ 21, 2011թ. 20:09

Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը մարտի 21-ին թևակոխեց 6-րդ օրը: Հովհաննիսյանը իր երախտագիտությունն է հայտնում հազարավոր այն քաղաքացիներին` Հայաստանից, թե Սփյուռքից, ովքեր ինքնաբուխ, առանց հրավերի շարունակում են գալ Ազատության հրապարակ և իրենց զորակցությունն ու համերաշխությունը հայտնել: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից: Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցական նամակներ են հղել […]