Լրահոս

Մարտ 21, 2011թ. 18:20

«ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը` որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն, ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»,- հայտարարել է ՄԻ պաշտպան […]


Մարտ 21, 2011թ. 18:18

«Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը իր վրդովմունքն է հայտնում մարտի 20-ին Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառնագություն» կուսակցության առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պայմանների բարելավմանն ուղղված իր զինակիցների փորձը ոստիկանների կողմից անօրեն խոչընդոտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են «Շրջադարձ» կուսակցությունից: «Կոչ ենք անում և հոդորում Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլի յոթերորդ օրը հայտարարել կուսակցության համագումարի ու հետագա ռազմավարության մասին և […]


Մարտ 21, 2011թ. 16:07

Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում […]


Մարտ 21, 2011թ. 14:17

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովին: Մարտի 21-23-ը կայանալիք հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են  ժամանել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդին, ինչպես նաև ավելի քան 15 երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ, դեսպանությունների և միջազգային հեղինակավոր […]


Մարտ 21, 2011թ. 13:57

Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հարաբերությունները Խորվաթիայի հետ եւ շահագրգիռ է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեջ: Կողմերը նշեցին, որ 2009-ին Հայաստանի եւ Խորվաթիայի Նախագահների փոխայցելություններից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը նշանակալի կերպով սերտացել […]


Մարտ 21, 2011թ. 12:47

Մարտի 17-ին Մադրիդի կենտրոնում տեղակայված  խոշորագույն  „Գրքի Տուն” գրախանութի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մարկո Պոլոյի անունը կրող հեղինակավոր տուրիստական գործակալության (Club Marco Polo) կողմից կազմակերպված շնորհանդեսը` նվիրված Հայաստանին: Բանախոսն էր գործակալության կոմերցիոն տնօրեն Խոսե Լուիս Անգուլոն, որը վերջերս  Հայաստան այցելելուց հետո իր տպավորությունները կիսեց դահլիճում հավաքված գործընկերների եւ հանրության առջեւ` […]


Մարտ 21, 2011թ. 12:30

Լսումներին մասնակցությունն են բերել միջազգային մի խումբ հայտնի փորձագետներ Գերմանիայից եւ Ֆրանսիայից:


Մարտ 21, 2011թ. 11:12

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն:


Մարտ 19, 2011թ. 14:11

«Ալիք»-ի հիմնադրման 80-ամյակին հաշվված օրեր են մնացել: Իրանահայ մամուլի անդրանիկ պարբերականներ՝ ՙՇավիղ՚-ի (1894-97, Թեհրան), ՙԱստղ արեվելյան՚-ի (1896, Թեհրան), ՙԳործ՚-ի (1903, Թավրիզ), ՙՆոր Ջուղայի լրաբեր՚-ի (1904-1908), ՙԱռավոտ՚-ի (1909-1911, Թավրիզ), ՙԱյգ՚-ի (1914-1924, Թավրիզ), ՙԱրշալույս՚-ի (1912, Թեհրան), ՙԱրշալույս՚-ի (1918-19, Թաւրիզ), ՙԱռավոտ՚-ի (1919, Թեհրան) եւ ՙՆոր կյանք՚-ի (1922-27, Թեհրան) հարազատ շարունակությունն է 1931 թվականի մարտի 22-ին ծնված ՙԱլիք՚-ը: Իր […]


Մարտ 19, 2011թ. 10:10

Ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 17-ին Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալու ու նույնիսկ նրա անունը շարունակվող հանրահավաքի ժամանակ չհիշատակելու փաստը…