Երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ:Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է:
Լրահոս
Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրեց շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների եւ զինդադարի խախտումների վրա
Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին հանդես է եկել ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Բարոզոն նաև նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ […]
Ինչպես արդեն հաղորդվել է, մարտի 15-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովը, որտեղ երկրի բոլոր ոլորտներում տիրող անհանդուրժելի իրավիճակի ու արատավոր երեւույթների մասին համակողմանի վերլուծությամբ հանդես եկավ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ստորեւ ներկայացվում է նրա ելույթի ամբողջական սղագրությունը. Հարգելի հայրենակիցնե՛ր, Երիտասարդ շնորհալի լրագրողներից մեկը նոր ինձ մոտեցավ եւ հարցրեց, թե Ձեր նոր իմիջը ինչի […]
Թուրքական հասարակության 60 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Այսպիսի տվյալներ են հաղորդվել Թուրք-գերմանական կրթական և գիտական հետազոտությունների հիմնադրամի (TAVAK) անցկացրած հարցումների արդյունքում: Հարցվածների միայն 35 տոկոսն է հավատում երբևէ Թուրքիայի անդամակցությանը այդ կառույցին: ArmAr.am
Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովում ելույթով հանդես եկավ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ահազանգ հնչեցնելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ: Ելույթի վերջում Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսում է անժամկետ հացադուլ: Նա այն անվանեց «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը սկսել է Ազատության հրապարակում: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն […]
Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։ Այդ համերգին Պագանինիի, Բրամսի, […]
Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախումբը դեմ է արտահայտվել Հորդանանի թագավորի` Թեհրան ծրագրվող այցին: «Հորդանանի թագավոր Մալիք Աբդուլլահի այցը և հրավերը այս պահին և առկա պայմաններում դեմ է մեր ազգային շահերին»,- հայտարարել է հանձնախմբի ղեկավար Ալաեդդին Բորուժերդին,- «Ազգային անվտանգության հանձնախմբի անդամների կարծիքը այցի վերաբերյալ բացասական է, և մեջլիսի մեծամասնությունը ևս նման կարծիքի է»:




