Լրահոս

Փետրվար 3, 2011թ. 10:00

Այն ժամանակ Եվրոպայի Խորհուրդը Ջուղայի խաչքարերի ոչնչացումը դատապարտող որոշում ընդունեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց:


Փետրվար 3, 2011թ. 09:40

Եկել է արհեստական Ադրբեջանի փլուզման ժամանակը:Իսկ այդ տարածքը պետք է դառնա այնտեղ բնակվող բնիկ ժողովուրդների, ազգային փոքրմասնությունների ներդաշնակ բնակության վայր:


Փետրվար 2, 2011թ. 16:40

Փետրվարի 2-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ առաջինը խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո, ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի՝ արդեն ընթացք ստացած 3-րդ նստաշրջանի օրակարգի ձևավորման հարցն էր։ Այդ կապակցությամբ ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանական շրջանառության մեջ մտած 12 օրինագծից երեքը […]


Փետրվար 2, 2011թ. 16:22

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաձգել է իր այցը Թուրքիա, որը ծրագրված էր փետրվարի 7-ին: Այցը չեղյալ չի հայտարարվել, և կիրականացվի մոտակա ժամանակները: Որպես պատճառ այցի հետաձգման համար նշվում են Եգիպտոսի և Թունիսի իրադարձությունները:


Փետրվար 2, 2011թ. 16:00

Իրանը վերացրել է բոլոր արգելքները Աֆղանստան վառելիքի տարանցման: Եվ դա արվել է այն  բանից հետո, երբ Քաբուլը հաստատել է, որ վառելիքը չի մատակարարվի երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերին: Թեհրանում Աֆղանստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել այդ քայլի համար եւ նշել, որ վառելիքը կօգտագործվի միայն աֆղան ժողովրդի համար:


Փետրվար 2, 2011թ. 15:02

Թուրքիան և Ղրղզստանը համաձայնության են եկել մուտքի արտոնագրման համակարգի վերացման մասին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաևը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումից հետո: Ինչպես նշել է Ատամբաևը, բանակցությունները շատ արդյունավետ են եղել. «Կարևոր արդյունք էր միջպետական խորհրդի ստեղծումը: Առաջին նիստը ծրագրված է մարտին Թուրքիայում: Նրա գլխավոր խնդիրն […]


Փետրվար 2, 2011թ. 12:45

Հայաստանի իշխանութիւնները եւ յատկապէս նախագահը պարտաւոր են վայրկեան առաջ ձեռնարկել երկիրին մէջ արդարութիւն ու օրինականութիւն ստեղծելու …


Փետրվար 2, 2011թ. 12:30

Փետրվարի 1-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Բնապահպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստը: Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով քննարկման մասնակիցների կողմից առաջարկվեց ուսումնասիրել գոյություն ունեցող հայեցակարգերն ու ծրագրերը: Հանձնաժողովի մասնակիցները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն առնչվում են Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական կառավարման համակարգի հետ, և ի […]


Փետրվար 2, 2011թ. 09:36

Հայաստանի հանրապետութեան Սփիւռքի նախարարին յայտարարութիւնը՝ սփիւռքահայութեան ներկայացուցչութեան հայրենիքի պետական որոշումներուն գործընթացին մասնակցելու առումով խլած է ոչ միայն սփիւռաքահայ այլ նաեւ հայրենի լրատուամիջոցներուն ուշադրութիւնը։ Յայտնապէս նախագահական մակարդակով որոշուած է յատուկ կանոնակարգում ապահովել Հայաստանի հանրապետութեան պետական կառավարումի համակարգին ներգրաւելու սփիւռքահայութեան ներկայացուցիչները։ Կը խօսուի արդէն օրէնսդիր դաշտը երկպալատ դրութեան վերածելու եւ սենատի յառաջացումի հնարաւորութեան մասին։ Տակաւին պարզ չէ […]


Փետրվար 1, 2011թ. 19:18

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի օրակարգի շրջանակներում ներկայացվել են Ֆեդերացիայի 2009-2010թթ. աշխատանքների և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նախանշվել են Ֆեդերացիայի 2011-2012թթ. աշխատանքների հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրություններ: Հաշվետու […]