Հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ: Երեկոն սկսվեց Հայաստանի եւ Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը: ՀՀ ԶՈՒ կազմավորման, […]
Լրահոս
Հունվարի 26-27-ը աշխատանքային այցով Ավստրիայի Ֆորարլբերգ (Vorarlberg) երկրամասում էր գտնվում դեսպան Աշոտ Հովակիմյանը: Դեսպանը Բրեգենցում հանդիպումներ է ունեցել Ֆորարլբերգ երկրամասի ղեկավար Հերբերտ Զաուզգրուբերի եւ խորհրդարանի նախագահ Բերնադետե Մեննելի հետ: Քննարկվել են դեռեւս խորհրդային ժամանակներից ձեւավորված Հայաստան-Ֆորարլբերգ գործընկերության շրջանակներում քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցության հնարավորությունները, Ֆորարլբերգի եւ Հայաստանի Գեղարքունիքի մարզի միջեւ գործընկերական կապերի հաստատման հեռանկարները: […]
Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս Անջելեսում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո եւ համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքով: Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Հայաստանի շնորհալիներ-2010» երեկոյին, որտեղ համերգային ծրագրով հանդես են եկել անցյալ տարի հանրապետական և միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներն ու պատանիները: ArmAr.am
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունվարի 31-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
…այնպիսի հաղորդումներ, որոնք կը մատուցեն աղաւաղուած, եղծուած, անգրագէտ, կոշտ ու կոպիտ զազրախօս հայերէն մը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնը ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացնում է «ԱՐՏԱԳԵՐՍ» շարքից ԵՐԵԿՈՅԱՆ 2-րդ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ «Հայկական քաղաքակրթություն. անցյալը, ներկան ու հեռանկարները» խորագրով: Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, Հայոց ռազմարվեստի, հայկական ավանդույթների, մտածողության, վարքաբանական նորմերի և այլ բնութագրիչների մասին համապարփակ գիտելիքները պետք է դառնան ամեն հայ երիտասարդի […]
Հաշվի առնելով Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ երկրներ այցելություններից: ArmAr.am
ԵԽԽՎ թուրք նախագահ Չավուշօղլուն հասավ իր նպատակին, նրան հաջողվեց ԵԽԽՎ-ում վերականգնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները:
Ինքնորոշման իրավունքը առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհն է, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից:




