Լրահոս

Հունվար 14, 2011թ. 10:00

Հերթական ճգնաժամ է լիբանանեան քաղաքական հրապարակին վրայ։


Հունվար 14, 2011թ. 09:30

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն  քննադատել է Իսրայելի կողմից արևելյան Երուսաղեմում պատմական հյուրանոցի քանդումը նոր բնակարաններ կառուցելու նպատակով` անվանելով այն անընդունելի: Այս հայտարարությունը Դավութօղլուն կատարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ-Ֆայսալի հետ Անկարայում համատեղ ասուլիսի ժամանակ: «Արևելյան Երուսաղեմը պաղեստինյան տարածք է և կմնա այդպիսին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Դավութօղլուն նշել է, որ միջազգային հանրությունը […]


Հունվար 14, 2011թ. 09:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավարտելով իր պաշտոնական այցը Քուվեյթ, մի շարք հանդիպումներ է անցկացրել Քաթարում: Էրդողանը Դոխայում առանձնազրույց է ունեցել Քաթարի վարչապետ ալ–Թանիի հետ, որից հետո տեղի են ունեցել բանակցություններ երկու պատվիրակությունների միջև: Էրդողանը մասնակցել է նաև թուրք–քաթարական գործարար ֆորումին: «Մենք մշտապես աջակցել ենք միմյանց, ապրել ենք և կապրենք եղբայրության մեջ: Մենք պետք է […]


Հունվար 13, 2011թ. 20:06

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ հունվարի 14-ի Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ: Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական ու վերկրոնական է: Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ […]


Հունվար 13, 2011թ. 19:38

Преследования и публичные убийства армян в Баку начались еще в 1988 году.


Հունվար 13, 2011թ. 19:27

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խոսելով Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մասին, ասել է. «Ծրագիրը մենք պետք է համադրենք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հետ։ Բոլոր նախարարություններին հանձնարարվում է մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ վերանայել գերակայությունները, և եթե լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, այդ լրացումները կատարել, որպեսզի մեր 2011թ. միջոցառումների ծրագիրը համահունչ լինի նախագահի նախընտրական  ծրագրին։ Երկրորդ` […]


Հունվար 13, 2011թ. 19:05

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունվարի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների: Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը: Մայրաքաղաքի ջրամատակարարման […]


Հունվար 13, 2011թ. 18:28

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, […]


Հունվար 13, 2011թ. 17:52

Դեկտեմբերի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանին ընդունել է ՍԱՀ Ժողովրդական Ժողովի նախագահ դոկտոր Մահմուդ ալ-Աբրաշը: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա նոյեմբերին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի ՍԱՀ պաշտոնական այցի արդյունքները, ինչպես նաեւ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Բացի այդ, կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցության զարգացման եւ ամրապնդման գործում: Հանդիպմանը դեսպանը ՍԱՀ ԺԺ […]


Հունվար 13, 2011թ. 17:25

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ՝ կառույցի ղեկավար Արթուր Մոսիյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչության կողմից 2010 թվականին կատարած աշխատանքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել վերահսկիչ պալատի կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ՝ նշելով, որ ակնկալում է նույնպիսի գործելաոճ նաեւ 2011 թվականին: