Լրահոս

Հունվար 14, 2011թ. 13:06

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ: Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ 2011թ. պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. […]


Հունվար 14, 2011թ. 13:01

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:


Հունվար 14, 2011թ. 12:58

«Երկիր  Մեդիա» հեռուստաընկերության տարածածտ տեղեկատվության համաձայն Հայաստանում  Լեհաստանի դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարը նշել է, որ  Տարածված այն տեղեկատվությունը, թե Լեհաստանի ԱԳՆ-ն պահանջել է իր քաղաքացիներին չմեկնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ այն միջազգային իրավունքի համաձայն` ադրբեջանական տարածք է, իսկ այցելելուց առաջ էլ պետք է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը, իրականում պաշտոնական Վարշավայի կողմից չի արվել: Փաստորեն, այդ լուրը […]


Հունվար 14, 2011թ. 12:13

Չգիտես` ինչ պարբերականությամբ կրկնվող հիվանդություն է օտարի անտարբերությամբ ընդամենը նայելը մեր հոգևոր արժեքների կործանմանը…


Հունվար 14, 2011թ. 12:08

Բաքվի ջարդերից անցել է 21 տարի


Հունվար 14, 2011թ. 11:16

«2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը»:


Հունվար 14, 2011թ. 11:00

Անվտանգության վարչությունը տեղեկացված լինելով հանդերձ չի ապահովել Դինքի անվտանգությունը:


Հունվար 14, 2011թ. 10:30

Թեհրանը պատրաստվում է իր միջուկային ծրագիրը քննարկել միայն ՄԱԳԱՏԵ-ի հետ:


Հունվար 14, 2011թ. 10:26

Ադրբեջանը պայմանավորվածություն  է ձեռք բերել Եվրոպական երկրներ գազի երկարաժամկետ արտահանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզոյի միջև: Արտահանման ծավալների և այլ մանրամասներ  մասին դեռևս չի հաղորդվում, սակայն Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ԵՄ արտահանվող վառելիքի ծավալները կլինեն «նշանակալի»:


Հունվար 14, 2011թ. 10:00

«Լիբերմանը պատուհաս է իսրայելցիների համար: Իսրայելի քաղաքացիներին անհրաժեշտ է ձերբազատվել ԱԳ նախարարից»: