Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար: Հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը համատեղությամբ նշանակվել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր: ArmAr.am
Լրահոս
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Սիրիայի վարչապետ Նաջի ալ-Ուտրին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հետ միասին ղեկավարել է երեկ Ստամբուլում կայացած թուրք-սիրիական բարձրաստիճան ռազմավարական համագործակցության խորհրդի հանդիպումը: 12 թուրքական և 13 սիրիական նախարարներ մասնակցել են երկօրյա հանդիպմանը: Քննարկվում են երկու հարևան երկրների միջև համագործակցության խորացման ուղիները: Կողմերը կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Նախատեսվում է սիրիական պատվիրակության հանդիպումը Թուրքիայի […]
Գալու են ընտրություններ, որտեղ խոստանում ենք հիշեցնել և՛ լավը, եթե դեմ քվեարկեք օրինագծին, և՛ վատը, եթե հանկարծ որոշեք կողմ քվեարկել դրան:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լեվիին` իր բողոքն արտահայտելու Իսրայելի և Կիպրոսի միջև «Միջերկրական ծովում տնտեսական իրավունքների մասին» պայմանագրի կնքման վերաբերյալ: Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սիրինօղլուն դեսպանին իր անհանգստությունն է հայտնել այս կապակցությամբ: «Այսպիսի միակողմանի քայլերը, որ անտեսում են Կիպրոսի թուրքական կողմի կամքը կվնասեն կղզում ընթացող կարգավորման բանակցություններին»,- ասել […]
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրն ունեցած հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանը նախատեսում է Թուրքիայում կայանալիք միջազգային միջնորդների հետ բանակցություններից հետո դրանք շարունակել Բրազիլիայում, այնուհետև Թեհրանում: «Ես հավատում եմ, որ Ստամբուլում, այնուհետև Բրազիլիայում և ապա Թեհրանում բանակցություններում մենք կարող ենք հասնել համագործակցության օրակարգի… սա բոլորի օգտին է»,- ասել է նախագահը,- «(Ժնևյան) բանակցություններում դրական կետեր […]
Միացեալ նահանգներ-Թուրքիա ըստ էութեան եւ խորքային ճագնաժամ մը ամէնէն պարարտ ենթահողը կրնայ ստեղծել նման օրինագիծի յաջողութեան
Իրանի արտաքին քաղաքականության ծրագրերում առավել նշանակալից դիրք ունեցող երկրներ Սալեհին անվանել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային:
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնադրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Նիստին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մանկավարժական […]
«Հանձնախմբի անդամները նաև դատապարտել են Բրիտանական դեսպանի արած վերջին հայտարարությունները Թեհրանի վերաբերյալ»




