ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար […]
Լրահոս
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Ձեզ վստահված է չափազանց կարեւոր առաքելություն` ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը տարբեր ոլորտներում: Այդ պատասխանատու աշխատանքը արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, բարձր բարոյական […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին` մաղթելով նրան եռանդ, հաստատակամություն և հաջողություն: Շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը մասնավորապես ասել է. «Վեհափա´ռ Տեր, Պարո´ն Կարապետյան, Երևանի ավագանու հարգելի´ անդամներ, Տիկնա´յք և պարոնա´յք, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի նոր քաղաքապետի […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել. ՀՀ ԱԱԾ քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ Արթուր Աղաջանյանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, փոխգնդապետ Տիգրան Առաքելյանին ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, մայոր Արտակ Առուստամյանին ՀՀ […]
Մուստաֆան գիշերը գիշերի հետևից նա ղումար էր խաղում և խմում: Նա փորձեց բոլոր զեխությունները, որի համար հատուցեց` վարակվեց վեներական հիվանդությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է […]
Դեկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի և այդ ոչ կառավարական կազմակերպության մի խումբ անդամների հետ։ Նշելով, որ Լեռնային Ղարաբաղ իր այս այցը ճանաչողական է, եվրոպացի խորհրդարանականը հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում […]
Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայ. Նպատակադրված եմ պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէի կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր,- տեղեկացնում է Արցախի Հնրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների […]




