Այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ:
Լրահոս
Լիբանանի և Թուրքիայի միջև ստորագրվել է համատեղ քաղաքական հայտարարություն: Այն երկու երկրների միջև ազատ առևտրային գոտու և ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման վերաբերյալ է: Ինչպես հայտնի է, երեկ տեղի էր ունեցել Լիբանանի և Թուրքիայի վարչապետներ Սաադ Հարիրիի և Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ավարտին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և այդ գործընթացում […]
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-ին կայցելի Վաշինգտոն: Սպասվում են հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Դավութօղլուն հանդիպելու է նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Ֆյուլեի հետ: Այցը ավարտվելու է նոյեմբերի 30-ին: ArmAr.am
Երեկ` նոյեմբերի 24-ին, «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար, վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանության 1-ին քարտուղար Դանիել Հոսթինգսին: Այս մասին տեղեկացնում է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունը: Իսկ այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ դեսպանորդ Սերգեյ Ավչենկոն հյուրընկալեցին […]
Նոյեմբերի 23-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիին: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: Նախագահ Տալաբանին, գոհունակություն հայտնելով Իրաքում Հայաստանի դեսպանության վերաբացման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարեւորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր): Դեսպանը, շնորհավորելով նախագահ […]
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ այցը նոր ազդակ կհաղորդի ՀՀ ոստիկանության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կնուտ Դրեյերը ներկայացրել է […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում. գ […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը ՙՀին Կտակարանի գրքերի մեկնություններ. ուշ միջնադար՚ շարքից առաջին անգամ լույս է ընծայել ԺԸ դարի նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանի Ծննդոց գրքի մեկնությունը` աշխատասիրությամբ Սուրբ Էջմիածնի միաբան Տիգրան սարկավագ Բաղումյանի: Գրքի խմբագիրն է Սեդա Ստամբոլցյանը: Այն հրատարակվել է ՙՍարգիս […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է “Արցախի զարգացման խումբ” կազմակերպության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Սփյուռքի ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ համագործակցության հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը նման համագործակցության հաստատման ու զարգացման գործում` այն համարելով ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ ներհայկական […]




