Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Ռեյ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը Նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ եւ նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ […]
Լրահոս
Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա այցով մեկնեց Փարիզ, Ֆրանսիա` հրավերով Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 25-ին: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակվելու է հայկական 3 հեռուստաալիքներով’ «Հ1», «Արմենիա» և «Շանթ»: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից, նաև Ռուսաստանից: Դրամահավաքը սկսվել էր ավելի վաղ և կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը: Այսօր տեղի ունենալիք հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից նվիրատվություններ են իրականացվելու։ Կկիրառվեն նվիրատվության տարբեր […]
ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին հղում կատարելը վատ ազդակ կարող էր դառնալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հայտնում է, որ նոյեմբերի 30-ին լրանում է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանն, որի առթիվ ֆորումն իր բոլոր անդամների և նախագահության անունից շնորհավորում է նրան` ցանկանալով նորանոր հաջողություններ պարոն Գրիգորյանին` ի փառս մեր հայրենիքի և հայ ժողովրդի: Աշոտ Գրիգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ‹‹Հայաստանի մթնոլորտի ախտոտվածության պոտենցիալը›› թեկնածուական և ‹‹Հայաստանի գեոէկոլոգիական […]
Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ էր: Ողջունելով հյուրերին` Սիրիայի վարչապետը Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները գնահատեց որպես առանձնահատուկ եւ բացառիկ ու նշեց, որ բարեկամությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունի: Նա նույնպես բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման գործում: Մուհամմադ Նաջի ալ-Օտրին կարեւոր […]
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարեւոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական […]
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում` դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ակտուալ խնդիրներ:
Հայկական Ջավախք Հայոց Կաթողիկոսի այցելությունը հետաձգելու վրացական կողմի տարբեր պատճառները գնալով պակաս հիմնավոր են դառնում:
«Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»:




