Նոյեմբերի 2-5-ը Ալմաթիում կայացել է «World Food Kazakhstan» համաշխարհային ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել է Հայաստանը առանձին տաղավարով: Հայկական զարգացման գործակալության, Ղազախստանում Հայաստանի դեսպանության եւ Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում 15 հայկական ընկերությունների հնարավորություն ընձեռնվեց իրենց ապրանքների ցուցադրությամբ ներկայանալ եւ ակտիվ մասնակցություն ունենալ նման հեղինակավոր ցուցահանդեսի աշխատանքներին: Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավար այցելեցին […]
Լրահոս
Նոյեմբերի 9-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը: Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր […]
Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի հանրաքվե էին նախագահ Օբամայի վերաբերյալ: Ամերիկացիների մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել’ Հայոց ցեղասպանության մասին իր խոստման դրժմամբ: Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցներին’ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողական կլինի Թուրքիայի […]
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին Թուրքիայի` ԵՄ անդամակցելու գործընթացին խոչընդոտներ առաջադրելու մեջ: BBC-ի հաղորդմամբ Գյուլն ասել է, թե Թուրքիայի առջև «անարդար և արհեստական» խոչընդոտներ են ստեղծվում, սակայն հրաժարվել է մանրամասնել այդ մեղադրանքները: Նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է հասնել ԵՄ անդամակցությանը, և պատրաստակամություն է հայտնել իրականացնելու դրա համար անհրաժեշտ […]
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ, ուր նշված է. «Նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, կապված Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ ընդունում ենք զարմանքով ու հիասթափությամբ», – ասված է Ադրբեջանի ԱԳ գերատեսչության տարածած հայտարարությունում: «Պետքարտուղարությունը հայտարարել է, թե նոյեմբերի […]
«Ադրբեջանի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվել են խաղաղ, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների եւ տեղական ու միջազգային դիտորդների մասնակցությամբ: Այդուհանդերձ, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականին այն առումով, որ «այս ընտրությունների անցկացումը ընդհանուր առմամբ նշանակալի չէր նշելու, թե երկրի ժողովրդավարական զարգացման առումով լուրջ առաջընթաց կա», -ասված է ԱՄՆ պետքարտուղարության հանրային […]
Նոյոմբերի 12-16-ին Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից առաջ այդ նիստը մեծ նշանակություն ու կարևորություն ունի Վրաստանի համար, քանի որ պետք է ընդունվի հատուկ որոշում Վրաստանի վերաբերյալ: Նախատեսվում է նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի ելույթը նիստի ժամանակ:
Թուրքիոյ նախագահին կատարած յայտարարութիւնը, թէ կը շարունակուին Երեւան-Անգարա անձայն յարաբերութիւնները հաւանաբար նուազ ուշադրութեան արժանանային…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն ընդգծել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և գոհունակությամբ նշել, որ Նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջև ուղղակի […]
Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հնդկաստան: Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




