Լրահոս

Նոյեմբեր 11, 2010թ. 12:25

Բրյուսելը պատրաստ չէ ընդունելու Թուրքիային ԵՄ:  Բրյուսելում հրապարակվել է ԵՄ ընդլայնման  գործընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը: Անդամակցման թեկնածու երկրների ցուցակին ավելացվել է Մոնտենեգրոն: Թուրքիայի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բարդ: «Թուրքիան շարունակել է իր բարեփոխումները, մասնավորապես սահմանադրական ռեֆորմը: Սակայն ոչ ոք  չի կարող բավարարված լինել  բանակցությունների ներկա ընթացքով: Թուրքիան պետք է շտապ կատարի ԵՄ […]


Նոյեմբեր 11, 2010թ. 11:52

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան: Այցի նպատակը` նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալիք  Կասպյան երկրների գագաթնաժողովին մասնակցությունն է:: Ահմադինեջադը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Սպասվում են հանդիպումներ նաև գագաթնաժողովին մասնակից այլ երկրների ղեկավարների հետ: ArmAr.am


Նոյեմբեր 11, 2010թ. 10:18

Հայ ժողովրդի դարավոր անցյալը սերունդներին հպարտանալու առիթ շատ է ընձեռել, անմասն չէ և ներկան. հնարավո՞ր է մոռանալ Ավարայրը, Առաքելոց վանքի կռիվը, Սուլուխի ճակատամարտը, Վանի հերոսամարտը, Կերչի ազատագրումը, Բեռլինի «Քոչարին», Շուշի վերադարձը…:


Նոյեմբեր 11, 2010թ. 10:15

«Եթե Ռուսաստանը բարի կամք դրսևորի և բանակցություններ սկսի Վրաստանի հետ, Վրաստանը միշտ պատրաստ կլինի այդ բանակցություններին»:


Նոյեմբեր 11, 2010թ. 10:00

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Թեհրանում ընթացող  «Համագործակցության ասիական երկխոսության» նիստի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարներ Մանուչեհեր Մոթաքիի և Վլադիմիր Նորովի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Նախարարները կարծիք են հայտնել, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես  տրանսպորտային հաղորդակցության և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերում:


Նոյեմբեր 11, 2010թ. 09:45

Նոյեմբերի 10-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան: Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին: Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Հնդկաստանի փոխնախագահն ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար եւ արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի […]


Նոյեմբեր 10, 2010թ. 17:17

«Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:


Նոյեմբեր 10, 2010թ. 17:00

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստում քննարկվել են մի շարք  օրինագծեր: Առաջինը քննության առնվեց ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին՚, ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱվտոմոբիլային տրանսպորտի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱնհատական տվյալների մասին՚ ԼՂՀ […]


Նոյեմբեր 10, 2010թ. 16:55

Նոյեմբերի 11-ին տեղի  է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը,  խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը։ Նախքան օրինագծերի քննարկմանն անցնելը՝ ԱԺ նախագահը հանրապետության երիտասարդությանն ուղղված շնորհավորական խոսք հղեց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ։ ՙԵս կարծում եմ, […]


Նոյեմբեր 10, 2010թ. 16:05

«Ձեզանից շատերը ապագայում պատասխանատու պաշտոններ կստանձնեն, սակայն անհրաժեշտ է հիշել, որ հաջողությունը կախված է ոչ միայն գիտելիքից, այլ նաև աշխատակազմի ներսում հարաբերությունները ճիշտ հիմքի վրա դնելու ունակությունից»: