Լրահոս

Նոյեմբեր 1, 2010թ. 14:30

«Դա կապված չէ նրա հետ, որ սկսեցին սիրել հայերին»


Նոյեմբեր 1, 2010թ. 14:10

Վերին Լարս անցակետը տանող ճանապարհի երթեւեկությունը կաթվածահար է եղել ժայռի փլուզման պատճառով: Այդ մասին հաղորդում  է  Ռեգնումը, հղում անելով  վրացական լրատվամիջոցներին: Տեղեկատվության համաձայն, հսկայական ժառյաբեկորը ընկել ու փակել է Վրաստանի Կազբեկի շրջանը Հյուսիսային Օսիային կապող ճանապարհը: Կարծիք է հայտնվում, թե` ամենայն հավանականությամբ  պատճառը եղել է տեղացած հորդ  անձրևը,  որ սողանք է առաջացրել: Ճանապարհի երթեւեկությունը փակ […]


Նոյեմբեր 1, 2010թ. 13:30

Հայաստան են գործողվում մի շարք թուրքական էմիսարներ


Նոյեմբեր 1, 2010թ. 12:20

Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Գենյուլը Բաքու կժամանի նոյեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Տեղեկացնենք, որ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հոկտեմբերի 25-ին եռօրյա այցով գտնվում էր  Չինաստանում: ArmAr.am


Նոյեմբեր 1, 2010թ. 11:26

Վրաստանում ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվող 20 անձ: Հատուկ ծառայությունների տվյալներով նրանք զբաղվել են Վրաստանի տարածքում լրտեսական ցանցի ստեղծմամբ և հավաքել են գաղտնի տեղեկություններ, որը փոխանցվել է Ռուսաստանին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական և վերլուծական վարչությունը հայտարարել է, որ այս գործի հետ կապված մանրամասները կհրապարակվեն նոյեմբերի 5-ին:


Նոյեմբեր 1, 2010թ. 10:30

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:00–ին ՀՀ ԳԱԱ նախագահության “կլոր դահլիճում” կայանալու է “Մարաշի ասեղնագործություն” (“Marash Needlework”) երկլեզու /հայերեն և անգլերեն/ գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Սիրիայում` Մարաշ հայրենակցական միության և Գերմանիկ Վասպուրական մշակութային միության հովանավորությամբ: Այս գրքի հրատարակությամբ Սփյուռքում պահպանված հայոց մշակութային ժառանգության հանրահռչակման, ուսումնասիրության մի մեծ ծրագրի իրականացման սկիզբն է ազդարարվում: Այն Հայաստան-Սփյուռք գիտամշակութային կապերի […]


Նոյեմբեր 1, 2010թ. 09:58

Այս քարտեզը պաշտոնական տարբերակ է: Հուսանք, որ մինչ օրս մեր երկրի քարտեզն աղճատված ցուցադրող հեռուստանկերությունները…


Նոյեմբեր 1, 2010թ. 09:21

ժողովրդական պատումներից դուրս են մնացել այն հատվածները, որոնք ուղղված են եղել Վրաստանի դեմ:


Հոկտեմբեր 30, 2010թ. 15:28

Հայաստանը հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն անցնում է ձմեռային ժամանակի: Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամով հետ տալ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի` Հանրապետության տարածքում 2010 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 /մեկ/ ժամ հետ:


Հոկտեմբեր 30, 2010թ. 14:10

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին: Զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար` Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանց սխրանքը պետք […]