Հայտարարություն 2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը», որի նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա բարձրաձայնել ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների մասին: «Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը: Սակայն հաշվի առնելով այն […]
Լրահոս
Բոլորի համար էլ պարզ է, որ եթե Ադրբեջանը բավարար չափով զինվի, հերթական ագրեսիվ պատերազմը կսկսի հայկական պետությունների դեմ,…
Օգոստոսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ստիվեն Փաունդին (Stephen Pound), որին ուղեկցում էր այդ երկրում Հայ դատի հանձնախմբի անդամ Սևան Արթինը։ Բրիտանացի խորհրդարանականի հաղորդմամբ՝ իր այցը, ինչպես նախորդ անգամ էր՝ 2007թ., ճանաչողական բնույթ է կրում։ ՙԽնդիրս է,- ասաց նա,- անմիջականորեն տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի ներքին կացությանը, քաղաքական […]
Վերջին շրջանում ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցների սկսած հերթական հիստերիկ արշավը ստիպում է հանդես գալ հայտարարությամբ, որտեղ փորձ կանեմ հստակ և հիմնավոր պատասխան տալ, թե ինչ տարբերություն կա ՀԱԿ-ի և ՍԴՀԿ-ի միջև, և ինչն էր, որ Հնչակյան կուսակցության համար անհնարին դարձրեց ՀԱԿ-ի հետ որևէ հարաբերություն ունենալը: Նախ սկսեմ այն փաստից, որ Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրվանից Հնչակյան […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:-0-
Լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռևս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում տեղակայված <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար: Երկրի ղեկավարը ընդգծել է պաշտպանության բանակի հովանու ներքո կազմակերպվող նման ճամբարների կարեւորությունը՝ այն համարելով երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության եւ հայրենասիրական դաստիարակության կարեւոր միջոցներից մեկը: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս […]
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների ու արդյունքների մասին տեղեկատվությունը։ Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու փորձագետների […]
Թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է…




