Քաղաքականություն

Մայիս 30, 2011թ. 13:38

«Պոլիսի Ֆորում Արմինիա» (PFA) կազմակերպության հրավերով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանն ու Գարեգին Չուգասզյանը մեկնել են ԱՄՆ: Նրանք մայիսի 28-ի առիթով Վաշինգտոնում PFA-ի  կազմակերպած հատուկ միջոցառման պաշտոնական հյուրերն էին: ԱՄՆ մայրաքաղաքում նրանք հանդիպումներ կունենան տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքագիտական շրջանակների հետ: Հունիս 2-ից 10-ը շարժման ներկայացուցիչները կլինեն Լոս Անջելոսում, որտեղ նախատեսվում […]


Մայիս 30, 2011թ. 09:13

Սովորաբար սոցիալիզմ տերմինից ընթերցողի մոտ մարքսիզմ-լենինիզմի մասին լավ կամ վատ հուշեր առաջանալուց հետո պատկերվում է ԽՍՀՄ-ը, ոմանց մոտ դրական, ոմանց մոտ` բացասական կողմերով, իսկ նացիոնալիզմ տերմինից` արիական գաղափարախոսությունն ու ֆաշիստական Գերմանիան:


Մայիս 28, 2011թ. 10:10

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին […]


Մայիս 27, 2011թ. 15:00

Ամերիկյան արխիվներից պեղել-հանելով` քաղաքագետ Արա Պապյանը Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունած Իրավարար վճիռը Հայաստան է բերել` 90 տարի անց այն վերահրատարակելու նպատակով:


Մայիս 27, 2011թ. 13:35

Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ամենազարգացած ութ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների տարածած հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով, թվով երրորդ փաստաթուղթն է:


Մայիս 26, 2011թ. 12:36

Ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ […]

Թեգեր` []

Մայիս 25, 2011թ. 19:22

– Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի կողմից հայտարարություն էր տարածվել թե իբր հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ազատագրված երկու տարածքներից, այդ հարցը այսօր քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացում եւ մյուս խնդիրը, որ բարձրացվում է Մամեդյարովի կողմից, ցինիզմի աստիճանի, այն առումով, որ հայկական կողմի առաջարկությունը՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշումը Ադրբեջանի […]


Մայիս 22, 2011թ. 20:03

Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը:


Մայիս 21, 2011թ. 19:00

Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահության հայտարարությունը


Մայիս 21, 2011թ. 18:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային, ով մեր երկիր է ժամանել Ռումինիայի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հակոբ Կիրմիզյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին: Փոխադարձ ցանկություն է հայտնվել տարբեր ոլորտներում խորացնել […]