Ռուսական Rex լրատվական գործակալության կայքում հրապարակվել է քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդայի «Բաքուն` Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի ու Բրյուսելի միջև» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ինչպես և կարելի էր սպասել, ոչ վաղ անցյալում Վլադիմիր Պուտինի թուրքական այցի ժամանակ ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերը առաջիններից մեկը «զգացին» Բաքվում: Առանց չափազանցության կարելի է փաստել, որ այդ իրադարձությունը բառացիորեն ալեկոծեց ողջ ադրբեջանական հասարակությունը: […]
Քաղաքականություն

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնը դեկտեմբերի 13-ին կազմակերպեց ասուլիսի հետևյալ թեմայով. ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԹՈՌԱՆ ՇՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ: Հյուրն է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

Իհարկե, նրանք, ովքեր նման քայլի են դիմել, չեմ ուզում ասել՝ ցանկացել են քծնել, բայց պետք է ասեմ, որ շատ վատ ծառայություն են մատուցել: Փաստորեն ուզել են ասել, թե իրենք կարող են խստորեն պատժել ընդդիմախոսին, բայց չէ՞, որ իրենք դրա իրավունքը չունեն: Արջի ծառայություն մատուցողներին հարկավոր է վանդակում փակել, նրանց ծառայությունը ո՜չ երկրին է պետք, ո՜չ քաղաքացիներին, ո՜չ իշխանությանը:

Ղարաբաղի հետ «մաքսային սահմանի» հարց գոյություն չունի։ Ադրբեջանը հասկանալի պատճառով փորձում է խաղարկել դա, մենք էլ կամա-ակամա այդ խաղի զոհն ենք դառնում՝ անընդհատ արծարծելով գոյություն չունեցող այս խնդիրը։ Մենք ԼՂՀ-ն ճանաչում ենք որպես ինքնիշխան պետություն եւ, համապատասխանաբար, միջազգային ատյաններում այդպես ենք ներկայացնում եւ պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքորոշումը։

«Արևմուտքը չի սիրում մուսուլմաններին, նրանք ժպտում են մեր երեսին, միաժամանակ հրճվում մեր և մեր երեխաների մահերով: Որքան երկար ենք մենք հանդուժելու այս իրավիճակը». Էրդողանը կոչ էր արել մահմեդական երկրներին միավորվել Արևմուտքի դեմ պայքարում:

” Կներեք, ի՞նչ է նշանակում անկախության կորուստ, անկախությունը փաստաթուղթ չէ, այն պետականաստեղծ գործընթաց է: Այսինքն, երկրի անկախություն ասելով՝ ես հասկանում եմ ունենալ զարգացած տնտեսություն, ռազմական անվտանգություն: Ահա այս հարթության մեջ նրանք պետք է դիտարկեին ԵՏՄ փաստաթուղթը”

Այս շաբաթ մխրճվում եմ մի կնճռոտ հարցի մեջ, որը մտահոգում է աշխարհասփյուռ հայությանը. մեծ աղմուկ է առաջացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի կողմից համացանցում տեղադրված խիստ քննադատական և կոշտ նամակից՝ ուղղված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ես եռյակ-ի որևէ ուժի նկատմամբ ոչ բացասական եմ տրամադրված, ոչ դրական, ոչ էլ իրենք պոնչիկ են, որ ես պետք է սիրեմ, կամ էլ շաքար ունենալով՝ ստիպված չուտեմ:

Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման:

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ –Իրեն՝ , հայտարարած Պարույր Հայրիկյանն այսօր դարձյալ փողոցում է, ու իր շուրջն հավաքված խմբի հետ զբաղված է աղմկելով, վիրավորանքներ հասցնելով բոլորին՝ անգամ խորհրդային տարիների իր համախոհներն: Նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությամբ պայմանավորված, ԵՏՄ անդամակցումը համարում են միակ ճիշտ ընտրությունը: Սա վայել պահվածք է՞, թե գործ ունենք պատվիրված […]




