ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ սկսված քաղաքական նամակագրությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում իր բնույթով բացառիկ երեւույթ է։ Ջարդուփշուր անելու կոչերի փոխարեն երկխոսության պատրաստակամություն, հասունացած հիմնախնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու ձգտում: Անկախ տարակարծություններից` գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ այս երեւույթը դրական են գնահատում: Դրական է նաեւ, որ համատեղ քննարկումների անհրաժեշտությունը երկուստեք կարեւորվում […]
Քաղաքականություն
Ներլիբանանյան լարվածությունը հանգրվանային մագլցողականությունից կտրուկ սրացումների անցում է կատարում. սուննի կրոնավորների դեմ կատարված ոտնձգություններ, ձերբակալություններ, քաղաքացիական անհանզանդությամբ բնութագրվող հակազդեցություններ. դրան զուգահեռ՝ Սիրիայից դեպի լիբանանյան տարածքներ կատարվող ռմբակոծումներ, որոնք արժանանում են գերտերությունների ներկայացուցիչների դատապարտումներին: Կրոնավորների դեմ կատարված այս արարքները թեեւ դատապարտվում են լիբանանյան դաշտը կազմող բոլոր ուժերի կողմից, այսուհանդերձ ժողովրդային ցասումը շարունակում է իր դրսեւորումներն ունենալ: […]
Ջուրը մեր իրականության մեջ ողողել ու ոռոգել է ամենատարբեր ոլորտներ, բայց նրա դերը առանցքային կարեւորություն ունի հատկապես գործունեության պետական-պաշտոնական շրջանակներում եւ քաղաքականության մեջ: Պաշտոնական այդ գործառույթը կոչվում է ջուր ծեծել կամ ջուրծեծոցի: «Ջուր ծեծել» արտահայտությունը նշանակում է դատարկ-դատարկ «դուրս տալ», խոսել ոչ մի բանի մասին, այսինքն՝ դատարկաբանել:
Ադրբեջանի երիտասարդությանը խորհուրդ կտամ փոխել իրենց երթի ուղղությունը, և ոչ թե գալ Արցախի սահմանի մոտ, այլ գնալ Բաքում, ու Ալիևի նստավայրի կամ նրա բազմաթիվ դղյակների շուրջ ցույցեր կազմակերպել, որովհետև Ադրբեջանի արատը այդ երկրի իշխանություն է:
Գիքորին առաջարկում ենք ստվերային աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար, իսկ Համբոյին՝ որպես գլխավոր խորհրդական: Քավոր-սանիկ չեն, բայց հայր ու տղա են, մի բան կանեն: Ստվերային էկոնոմիկայի նախարարի մի թեկնածու կա, որին կողմ են բոլորը` Ձախորդ Փանոսը:
Սրա ողջ «հմայքն» այն է, որ ապագա նախարարացուների գերակշիռ մասը կա՛մ ՀԱԿ-ականներն են, կա՛մ ՀԱԿ-ի համակիրներ, որոնց մեջ, ի դեպ, իրենց պատվավոր տեղն ունեն արեւմտյան գրանտակերները:
Գառնիկ Իսագուլյան.<Չեմ բացառում, որ ուժային բոլոր կենտրոնները եւ տարածաշրջանում իրենց հետաքրքրություններն ունեցող պետությունները ցանկություն ունեն ազդեցություն գործել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա>։
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունների կետերը վերցված են Եվրոպական պառլամենտի 1987-ի հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի դրույթներից Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, որոնք, ի դեպ, սխալմամբ կոչում են հայ – թուրքական արձանագրություններ, եւ դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո […]
Գիտե՞ք ինչն է զայրացնում մարդուն. մոտավոր, մոտակա, բայց առկա աբսուրդը: Ընդ որում, բոլոր բնագավառներում` լինի քաղաքականություն, գիտություն, կրթություն, մշակույթ: Մոռացա. մի բան էլ կա` տնտեսություն:
Երկրում շարունակվող հետընտրական զարգացումներն, անկեղծ ասած, հոգնեցրել են բոլորիս, ոչ միայն իշխանությանը, նաև ընդդիմության ողջամիտ հատվածին, իսկ առավել ևս Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին: Ինչո՞ւ, որովհետև հայաստանցիներս, անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից, ուզում ենք սեփական երկրում ապրել արժանապատիվ կյանքով և ոչ թե ճամպրուկները հավաքելու տրամադրությամբ: Բազմիցս է ասվել` երկրում շատ են խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: […]




