Ռուսական Rex լրատվական գործակալության կայքում հրապարակվել է քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդայի «Բաքուն` Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի ու Բրյուսելի միջև» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ինչպես և կարելի էր սպասել, ոչ վաղ անցյալում Վլադիմիր Պուտինի թուրքական այցի ժամանակ ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերը առաջիններից մեկը «զգացին» Բաքվում: Առանց չափազանցության կարելի է փաստել, որ այդ իրադարձությունը բառացիորեն ալեկոծեց ողջ ադրբեջանական հասարակությունը: […]
Ադրբեջան

Ղարաբաղի հետ «մաքսային սահմանի» հարց գոյություն չունի։ Ադրբեջանը հասկանալի պատճառով փորձում է խաղարկել դա, մենք էլ կամա-ակամա այդ խաղի զոհն ենք դառնում՝ անընդհատ արծարծելով գոյություն չունեցող այս խնդիրը։ Մենք ԼՂՀ-ն ճանաչում ենք որպես ինքնիշխան պետություն եւ, համապատասխանաբար, միջազգային ատյաններում այդպես ենք ներկայացնում եւ պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքորոշումը։
Ադրբեջանական կողմը գիշերն ինտենսիվացրել է կրակոցները հայկական դիրքապահների եւ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմը ստիպված է եղել պատասխան կրակով լռեցնել հակառակորդին: Ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի. «Կրակոցներն են շատ եղել, բոլոր ուղղություններով էլ կրակել են: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ, կորուստներ չկան»։

Բայց երբ մեր հարևանը իր դիվերսիոն գործողություններով խախտում է այն, ապա դրան, այո, պետք է տալ արժանի պատասխան: Ի դեպ, մեր գործողություններից նրանց ռազմատենչ “եռանդը” մարում է:
Հարևան Ադրբեջանում հերթական հիստերիան է բարձրացել: Այս անգամ պատճառը ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի Ղարաբաղի վերաբերյալ մեկնաբանությունն է: Մասնավորապես «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյավի հետ» հաղորդման ժամանակ քաղաքագետ Բորիս Նադեժդինը ասել է, որ…

Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ , Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նամակին ի պատասխան, հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ինքը սադրանք է համարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի թռիչքը, որը խոցվեց ադրբեջանական զինուժի կողմից:

Ադրբեջանը հանդես է գալիս ստատուս քվոյի դեմ, չի ճանաչում այն, չի ուզում համաձայնել ԼՂ անկախության հետ և այդ դիրքորոշումը հայտնի է: Դրա համար Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով չի բացառում պատերազմի վերսկսումը և վերջին տարիների գործողություներում թուլ է տալիս այդ ռեժիմի խախտումներ, կրակահերթեր և այլն:

Ո՞րն է ադրբեջանահայության տեղը 1988-ին սկսված մեր ազգային շարժման մեջ: Ո՞րն է նրա դերը տարածաշրջանային գործընթացներում և մեր գոյապահպանության հեռանկարում: Ի՞նչ դերակատարություն ունի մեր ժողովրդի այդ հատվածը ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլում: Հնարավո՞ր է արդյոք հասնել հակամարտության արդարացի կարգավորման՝ չտալով նրա հիմնական զոհի անունը:
Արցախյան վերջին զարգացումների եւ այդ հարցում միջազգային կառույցների արձագանքի մասին ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ. -Պարոն Հարությունյան, նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հարցով Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցների արձագանքը բավարար համարու՞մ եք: -Բնականաբար, բավարար չի կարող համարվել միջազգային կառույցների արձագանքը, քանի որ արդյունք չի ունեցել […]




