«Այդ նախագիծը (խոսքը հյուսիս-հարավ մայրուղու մասին է, որն անցնում է Ջավախքի ողջ երկայնքով և կապում ՀՀ-ի սահմանային «Բավրա» անցակետը Բաթումի հետ` ուղիղ` Նինոծմինդա-Ախալքալաք-Ախալցխա-Ադիգեն-Խուլո-Շուախև-Բաթում մայրուղով-Վ.Ս.) Վրաստանի համար կարող է ստեղծել ժողովրդագրական հիմնախնդիրներ»: Է. Շևարդնաձե, 05.12.2011 http://www.apsny.ge/2011/pol/1323118477.php Հայտարարությունն այնքան էլ զարմանալի կարող էր չթվալ, եթե այն արած չլիներ փորձառու համարվող, խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանի ՊԱԿ-ը ղեկավարած, ասել է` […]
Տարածաշրջան
Ներկայիս իշխանությունները պե՛տք է ու կարո՛ղ են հանդես գալ Վահագնի ազատման միջնորդությամբ, թերևս այդ վճռորոշ քայլով փոքր-ինչ մեղմելով նաև նախորդի «բացթողումները»:
<Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում>
Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել:
«Չի’ կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»:
«Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն», նկատել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Ջավախահայ ազգային- քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ողջ գործունեությունն ուղղված է եղել ջավախահայության խնդիրների հիմնարար լուծմանը, ինչը, սակայն, չհանդուրժեց Սահակաշվիլու ռեժիմի կողմից: 2008 թվականին Վրաստանի իշխանությունները քաղաքական հաշվեհարդար տեսան Չախալյանի նկատմամբ. նա ձերբակալվեց ու դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Արդեն չորս տարի է, որ ջավախահայ ազգային գործիչը բանտարկված է և գտնվում է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ […]
Աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի պես ցիրուցան եղավ նաև մեր լեզուն:
Մեծարգո պարոն Նախագահ, վրացական իշխանությունների կողմից Ջավախքում իրականցվող հակահայ քաղաքականությունը, մերթընդմերթ ստանալով անձնավորված երանգ` հասավ նաև մեր ընտանիքին: Սույն ուսումնական տարվա սկզբին Ջավախքի Ղադո գյուղի բազային դպրոցից հեռացվեց մայրս` ուղիղ 30 տարվա վաստակավոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադյանը:




