Տարածաշրջան

Հունվար 26, 2012թ. 18:57

ՀՅԴ Բյուրոն, ս.թ. հունվարի 24-ին ավարտված լիագումար նիստում, անդրադառնալով վերջին շաբաթներին Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող գործընթացին, ողջունեց Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։ Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին […]

Թեգեր` []

Հունվար 25, 2012թ. 20:04

Այն շրջանում, երբ մեջտեղ եկան հայ-թուրքական արձանագրությունները, քաղաքական ու վերլուծական շատ շրջանակներ կարծիք հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ է առնելու, քանի որ Թուրքիան իրավունք է ստանալու պնդել, թե…


Հունվար 25, 2012թ. 19:24

Ըստ Ֆրանսիայի կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր: Այդ վերանայումը չի կարող չընդունվել: «Ֆրանս Փրեսս» գործակալությունը նշում է, թե  «Նախագահը 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կհաստատի ընդունված […]


Հունվար 25, 2012թ. 15:56

Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան:


Հունվար 24, 2012թ. 15:30

Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության օրինագծի քննարկումների ժամանակ Թուրքիայի իշխող կուսակցությունում Էրդողանի մասնակցությամբ քննարկվել է օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ներսում քննարկվել են հետեւյալ տարբերակները. Օրինագիծը խափանելու համար օգտագործել միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները, Պատժամիջոցները պետք է լինեն շարունական, ոչ թե՝ ժամանակավոր, Առաջին որոշումով Թուրքիա վերադարձած դեսպանն այս անգամ ավելի երկար […]


Հունվար 24, 2012թ. 14:32

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ոչ ոքի թույլ չեն տա Թուրքիային օգտագործել իրենց քաղաքական շահերի համար եւ վճռական են իրենց հայտարարած պատժամիջոցների կիրառման հարցում։ «Մենք պատժամիջոցները կկիրառենք զարգացումներից ելնելով […]


Հունվար 14, 2012թ. 14:14

Թուրքիայի նախագահին տված հարցազրույցը «Շարք աուսաթ» օրաթերթին, առաջին հայացքով նորություն չի բերում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անգարայի պաշտոնական կեցուածքների վրա:


Հունվար 13, 2012թ. 20:28

…փոքր դատերով, հայոց ահռելի կորուստների դիմաց ընդամենը մի քանի միլիոն դոլար շահե՞լն է արդարացի փոխհատուցումը, գուցե մի քանի միլիոննե՞րն են ոգևորում մեր հայրենակիցներին, այն դեպքում, երբ ցեղասպանության պատճառով մեր ժողովրդի կրած նյութական կորուստների արժեքն անցնում է միլիարդավոր դոլարների սահմանը:


Հունվար 13, 2012թ. 20:27

Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել է դատարան` Ստամբուլի հայտնի շինություններից մեկը` «Սանասարյան Հան»-ը հայկական համայնքին վերադարձնելու խնդրով։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը` ընդգծելով, որ հայցը աննախադեպ է, եւ դատարանը արդեն ժամանակավոր կալանք է դրել պատմական շինության վրա` մինչեւ վերջնական վճռի հրապարակումը։ «19-րդ դարի վերջին կառուցված սպիտակ շենքը բավական մութ ու սեւ անցյալ ունի», – […]


Դեկտեմբեր 27, 2011թ. 20:39

Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար: «Նույնիսկ եթե կան կասկածներ օրինագծի ընտրական նկատառումներով ընդունված լինելու մասին, այսօր վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը` առաջ բերելով հայ համայնքի հիասթափությունը թուրքական համայնքի զայրույթը առաջացնելուց հետո»,- գրել է Ռեբսմանը այդ առթիվ հատուկ […]