Տարածաշրջան

Մարտ 4, 2011թ. 10:16

Ռուսաստանը և Թուրքիան ծրագրում են այս տարվա մարտի 4-ին` ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, ստորագրել փաստաթուղթ Սամսուն-Ջեյհան նավթամուղի ծրագրի շուրջ համագործակցության շարունակման վերաբերյալ: «Մենք պատրաստվում ենք ստորագրել նրանց հետ փաստաթուղթ Սամսուն-Ջեյհանի վերաբերյալ հետագա գործողությունների ընթացակարգի տեսանկյունից, ինչը նախատեսում է տնտեսական մոդելի որոշում»,-ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: ArmAr.am


Մարտ 4, 2011թ. 09:30

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում կրկին կայացել են բողոքի ցույցեր ընդդեմ Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության: Հյուսիսային Կիպրոսի ընդդիմադիր կուսակցությունները և միությունները Նիկոսիայի հյուսիսային հատվածում դուրս էին եկել Արդարության և Զարգացման Կուսակցության դեմ ուղղված պաստառներով: Որոշ ցուցարարներ հանդես են եկել կղզու միավորման կոչերով և թափահարել են հունական Կիպրոսի դրոշը: ArmAr.am ArmAr.am


Մարտ 3, 2011թ. 22:19

Հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Իրան կատարվելիք այցի ժամկետները: Այն տեղի կունենա մարտի 7-ին` հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Իսկանդերին: Նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մամեդյարովը նաև կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: ArmAr.am


Մարտ 3, 2011թ. 10:49

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:


Մարտ 1, 2011թ. 13:31

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտի 1-2-ը կայցելի Եգիպտոս` հայտնել է  այս երկրի  ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նախատեսված են հանդիպումներ  Եգիպտոսի ԱԳ նախարարի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ: «Վաշաձեն պատրաստ է կիսվել փորձով և խորհուրդներ տալ, թե ինչպես է կարելի անցում կատարել ներկա իրադրությունից դեպի ժողովրդավարության ճանապարհ»,- ասել է Քալանդաձեն: Եգիպտոսից հետա […]


Մարտ 1, 2011թ. 13:00

Այս շաբաթ Սլովենիայի պաշտպանության նախարար Լյուբիցա Ելուշիչը կայցելի Ադրբեջան: Վերջինս Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվի երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի և Սլովենիայի միջև պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 12:02

ԱՄՆ պետքարտուղար Հիլլար Քլինթոնը մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան հուզումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել ավելի վաղ ծրագրված այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, այն պետք է իրականացվեր փետրվարի սկզբներին` մյունխենյան խորհրդաժողովի ավարտից հետո, սակայն այցը հետաձգվել էր Եգիպտոսում ծավալված իրադարձությունների պատճառով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 11:00

Իրանը հայտնել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից վառելիքի բեռնաթաման իր մտադրության մասին: «Ռուսական կողմի պահանջով վառելիքը կբեռնաթափվի ռեակտորի ներքին տարրից` որոշ փորձարկումներ և տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար»,- հայտնում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն: Նրա խոսքերով դա ժամանակավոր քայլ է , և  փորձարկուների ավարտից հետո վառելիքը նորից կլիցքավորվի ռեակտորի մեջ: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:20

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի և Եվրամիության միջև հեշտացված արտոնագրման համակարգը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նրա խոսքերով այդ համաձայնագիրը կարևոր քաղաքական նշանակություն ունի և մեծապես կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրները: «Մենք ողջունում ենք այդ փաստը: Դա լուրջ քաղաքական հայտ է Եվրամիության կողմից»,- ասել է Քալանդաձեն: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:00

Սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո: