Տարածաշրջան

Մարտ 17, 2011թ. 09:07

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալլեմը այսօր կժամանի Թեհրան: Համաձայն դիվանագիտական աղբյուրների` Սիրիայի արտգործնախարարը մեկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու իրանական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ԻրանիԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի հետ: ArmAr.am


Մարտ 16, 2011թ. 19:55

Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: ArmAr.am


Մարտ 16, 2011թ. 16:00

Էրդողանը Մոսկվա էր մեկնել նշելու հայ ազգի համար խիստ բացասական հետևանքներ ունեցած Մոսկվայի պայմանագիրը, որը կնքվել էր քեմալիստների և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից:


Մարտ 16, 2011թ. 15:17

Երեքշաբթի օրը իսրայելական զինվորականների կողմից բռնագրավված մեծ քանակությամբ զենքը իրանական ծագում ունի և նախատեսված է եղել Գազայի հատվածի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Զենքի աղբյուրը Իրանն է, որը ձգտում է զինել Գազայի հատվածը»,- ասել է նա: Բռնագրավված զենքի տեսակների և քանակության մասին չի տեղեկացվում: ArmAr.am


Մարտ 16, 2011թ. 14:55

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ  գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ քննարկել է Բահրեյնում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սալեհին խնդրել է Պան Գի Մունին միջամտել տեղի ունեցող դեպքերին և պաշտպանել Բահրեյնի ժողովրդի օրինական պահանջները:


Մարտ 16, 2011թ. 14:18

Երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ:Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է:


Մարտ 16, 2011թ. 09:35

Թուրքական հասարակության 60 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Այսպիսի տվյալներ են հաղորդվել Թուրք-գերմանական կրթական և գիտական հետազոտությունների հիմնադրամի (TAVAK) անցկացրած հարցումների արդյունքում: Հարցվածների միայն 35 տոկոսն է հավատում երբևէ Թուրքիայի անդամակցությանը այդ կառույցին: ArmAr.am


Մարտ 15, 2011թ. 15:42

Առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը:


Մարտ 15, 2011թ. 12:33

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:


Մարտ 15, 2011թ. 12:32

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախումբը դեմ է արտահայտվել Հորդանանի թագավորի` Թեհրան  ծրագրվող այցին: «Հորդանանի թագավոր Մալիք Աբդուլլահի այցը և հրավերը այս պահին և առկա պայմաններում դեմ է մեր ազգային շահերին»,- հայտարարել է հանձնախմբի ղեկավար Ալաեդդին Բորուժերդին,- «Ազգային անվտանգության հանձնախմբի անդամների կարծիքը այցի վերաբերյալ բացասական է, և մեջլիսի մեծամասնությունը ևս նման կարծիքի է»: