Տարածաշրջան

Մարտ 18, 2011թ. 12:02

Երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը: Պատվիրակությունը կժամանի մարտի 21-ին և առաջին հանդիպումը կանցկացնի անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի հետ: Այցի շրջանակներում հյուրերը կհանդիպեն նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի, վարչապետ Նիկա Գիլաուրիի, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեի հետ: Վերջին հանդիպումը նախատեսվում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:


Մարտ 18, 2011թ. 10:56

Բահրեյնում սաուդյան զորքեր մուտք գործելու և ցուցարարների սպանությունների հետևանքով Իրանը հետ է կանչել Մանամայում գտնվող իր դեսպանին: ArmAr.am


Մարտ 18, 2011թ. 09:59

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստան պաշտպանական զենքի մատակարարման հարցերը: Դռնփակ հանդիպման ավարտից հետո սենատոր Ջոն Մաքքեյնը անդրադարձել է այդ հարցին. «Որպեսզի Վրաստանը կարողանա ապագայում ապահովել իրեն ռուսական հարձակումից, անհրաժեշտ է լուծել նրա` պաշտպանական համակարգերով ապահովման հարցը»,-ասել է սենատորը: ArmAr.am


Մարտ 18, 2011թ. 09:00

Թուրքիան, որպես պետական հանցագործություն իրականացրած պետություն պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ` հետևյալ հարցերով…


Մարտ 17, 2011թ. 17:05

Ատրպէյճանական կողմը, իր հակաքարոզչութիւնը աւելի խթանելու համար, համացանցին վրայ կազմակերպած է ստորագրահաւաք մը, ուղղուած Օթթաուայի իշխանութիւններուն…


Մարտ 17, 2011թ. 16:36

Այս դեպքը գալիս է ասելու, թե ում հետ մենք գործ ունենք. նոր Ռուսաստանի, որը խոստացել էր շրջվել դեպի ժողովրդավարություն և այլն, բայց Մոսկովյան պայմանագրից 90 տարի հետո տեղի է ունենում այս հանդիպումը»,


Մարտ 17, 2011թ. 12:00

Իրանի ԱԳ նախարարություն են կանչվել Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի և Սաուդյան Արաբիայի դեսպաններին` կապված Բահրեյն ռազմական միջամտություն իրականացնելու հետ: Իրանը իր բողոքն է հայտնել կապված ԱՄՆ-ի «անօրինական» գործողությունների և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի «անհիմն» հայտարարությունների հետ: Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի հարցերով վարչության պետ Հոսեյն […]


Մարտ 17, 2011թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 18-21-ը կայցելի Սաուդյան Արաբիա` մասնակցելու Ջիդդա քաղաքում կայացող 11-րդ տնտեսական ֆորումին: Ֆորումի թեման լինելու է համաշխարհային ուժերի ազդեցությունը 21-րդ դարում տնտեսական փոփոխությունների գործընթացի վրա: Այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ է ունենալու տեղի գործարարների հետ: ArmAr.am


Մարտ 17, 2011թ. 10:41

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մայիս ամսին կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանը: Այցը կկայանա իբրև պատասխան Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի` Իրան կատարած այցին: Բաքվից զատ, Լարիջանին պատրաստվում է այցելել նաև Գանձակ (Գյանջա):


Մարտ 17, 2011թ. 09:30

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլլեյը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել խոսքի ազատության  իրավունքը` լուրջ մտահոգություն հայտնելով լրագրողների վերջին ձերբակալությունների կապակցությամբ: «Եթե հիմքեր կան ենթադրելու, թե լրագրողներից որևէ մեկը հանցագործություն է կատարել լրագրողական գործունեության ոլորտից դուրս, ապա այդ պատճառները պետք է թափանցիկ լինեն իրենց իսկ լրագրողների, նրանց փաստաբանների և մեզ բոլորիս համար»,- […]