Տարածաշրջան

Դեկտեմբեր 6, 2010թ. 13:32

Դեկտեմբերի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարները: Նշվել է բաձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող խնդիրներին: ArmAr.am


Դեկտեմբեր 6, 2010թ. 12:54

…դա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները վերածվելու են լայնածավալ ‹‹հումանիտար աղետի տարածքների››:


Դեկտեմբեր 6, 2010թ. 11:33

Այսօր Իրանի ԱԳ նախարար Մանուչեհեր Մոթաքին երկօրյա այցով ժամանել է Հունաստան: Այս մասին հաղորդում է Հունաստանի ԱԳ նախարարությունը: Մոթաքին հանդիպելու է իր հույն պաշտոնակից Դիմիտրիս Դրուցասի հետ: Այցը սկսում է նույն օրը, երբ սկսվում է  միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև բանակցությունները միջուկային խնդրի շուրջ: ArmAr.am


Դեկտեմբեր 6, 2010թ. 10:31

Հայոց հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հարցերում Հայաստանը պետք է հանդես գա միայն որպես պահանջատեր:


Դեկտեմբեր 3, 2010թ. 18:01

Ադրբեջանը, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար:


Դեկտեմբեր 3, 2010թ. 14:42

Վրաստանը եւ ԵՄ-ն միասնական օդային տարածքի մասին համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի օրը Բրյուսելում: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Վրաստանի եւ անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացումից  հետո: Դրանից հետո ԵՄ բոլոր ավիաընկերությունները կարող են ուղիղ չվերթներ իրականացնել Վրաստան Եվրամիության ցանկացած կետից, ինչպես նաեւ Վրաստանից  ԵՄ: […]


Դեկտեմբեր 3, 2010թ. 11:00

Եթե Էլչիբեյը չառաջնորդվեր «Սեւանում լողանալու» ցնորամտությամբ, այլ փորձեր հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա Հեյդար Ալիեւը երբեք էլ իշխանության վերադառնալու հնարավորություն չէր ունենա:


Դեկտեմբեր 2, 2010թ. 14:24

Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/: Հակառակ կողմից դիտարկումն […]


Դեկտեմբեր 2, 2010թ. 10:38

Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:


Դեկտեմբեր 1, 2010թ. 18:25

«Նոր փաստաթուղթը վկայում է այն մաիսն, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»: