Նոյեմբերի 28-ին Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ժան Պոմանսը , պատասխանելով հաղորդավարի հարցին, ֆլամանդական հանրային հեռուստատեսության էկրանից ասել էր. «Աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքերն են»: Նրա այս խոսերը բուռն հակազդեցություն էին առաջ բերել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Բելգիայի թուրքական համայնքում: Հակազդեցությունը մեղմելու հրամայականը ստիպել է Պոմանսին հրապարակավ հայտարարել. «Եթե ասածներս, անկախ իմ ցանկությունից, վիրավորել են Բելգիայի թուրքական համայնքին, […]
Տարածաշրջան
«Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու նպատակով հարկավոր է ստեղծել անկախ Պաղեստինի պետություն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Մենք նախկինում արտահայտել ենք մեր աջակցությունը տարածաշրջանում սեպտեմբերին սկսված խաղաղ բանակցություններին: Այդ խաղաղ բանակցությունների շարունակման նպատակով Իսրայելը պետք է դադարեցնի նոր բնակավայրերի կառուցումը և բնակարանների ավերումը, ցուցաբերի դրական դիրքորոշում», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ […]
Թուրքական կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ: Այս մասին հայտնել է կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեկը: “Թուրքիան ցանակնում է խաղաղություն և հարաբերությունների բարելավում”,-հայտարարել է նա Անկարայում նախարարների խորհրդի հանդիպման ավարտից հետո տրված ասուլիսի ժամանակ: Չիչեկի հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Թուրքիան երկու հրշեջ ինքնաթիռ էր ուղարկել Իսրայել` անտառային հրդեհները մարելու համար, և Իսրայելի […]
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն երկրի կառավարությունից գրավոր բացատրություններ է պահանջել գենետիկորեն փոփոխված մթերքի ներկրման, տեղակայման և դրոշմավորման օրենքի մասին կարգադրության չիրականացման կապակցությամբ: Նա կարգադրել է կառավարության խորհրդարանական քարտուղար Գեորգի Խուռոշվիլիին կազմել և ներկայացնել այդ բացատրագիրը: ArmAr.am
Իրանի արդարադատության նախարար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին պահանջել է պատասխանատվության կանչել ՄԱԳԱՏԷ-ին` վերջերս երկու իրանական ֆիզիկոսների վրա կատարված հարձակման համար, քանի որ այն թույլ է տվել անհուսալի անձանց մուտք ունենալ իրանցի գիտնականների մասին տվյալներին: “Դժբախտաբար, կազմակերպության քննիչները որոշ տվյալներ են հավաքագրել Իրանի միջուկային գիտնականների վերաբերյալ և հայտնել են դրանք անհուսալի անձանց”,- հայտարարել է Մոհսենի Էժեին մամլո ասուլիսի […]
Վրաստանի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից հավելյալ ուժեր տեղակայելու որոշման վերաբերյալ: Վրաստանի արտաքին գերատեսչության տարածած հայատարարության մեջ ասվում է. “2010 թվ.-ի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկության համաձայն Վրաստանի օկուպացված տարածքներ` Ցխինվալիի շրջան, չորրորդ ռազամակայան է մտցվել հավելյալ զորք, որը վերազինվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: […]
Շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի Ադրբեջանը հնարավորություն է ստանում նոր սերնդի սպառազինությամբ զարգացնել սեփական բանակը։ Այս մասին հաղորդել է «Wikileaks»-ը։ Փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը նման տեխնիկա չէր կարող ձեռք բերել ո՛չ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից՝ տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, ո՛չ էլ նախկին Խորհրդային Միության մատակարարներ Բելառուսից և Ուկրաինայից։ «Հայտնի չէ, թե հենց ինչ են գնել […]
90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել…
Trend գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ռազմական համագործակցության խորհրդի ստեղծման» մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ստամբուլում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Պաղեստինի Ազգային Վարչության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ փակ դռների ետևում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս մասնակցել է հանդիպմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի ներքին միասնականությունը, նրա հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: Այցի շրջանակներում սպասվում […]




