«Նրանում, որ Հայաստանն այսօր անդամակցում է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, իր մեղքի մեծ բաժինն ունի Եվրամիությունը: Հայաստանի համար լավագույն տարբերակը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է, այն ապահովում է հավասարակշռության Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Եթե եվրոպացիները ավելի լուրջ լինեին ու Հայաստանի պարագայում ժամանակին հենց այս առանձնահատկությունը հաշվի առնեին, ապա մենք հնարավորություն կունենայինք շարունակել […]
Տարածաշրջան
Աշոտ Ենգոյան Քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ 2013թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, իսկ մի փոքր ավելի ուշ պետության ղեկավարի ավանդական տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջ է քաշել ռուսաստանյան հանրությունում սոցիալական գործընթացների հանդեպ պահպանողական մոտեցումներն ակտիվացնելու անհրաժեշտության գաղափարը։ Դա պայմանավորված էր, նախևառաջ, բնակչությանը դրսից պարտադրվող խորթ […]
«Zham.am»-ին լավատեղյակ վրացական աղբյուրներից հայտնի է դարձել, որ թուրք-վրացական հարաբերություններում սկանդալ է ծագել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի`Թուրքիա կատարած այցի ժամանակ: Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ Մարգվելաշվիլիի այցը Թուրքիա ունի պաշտոնական բնույթ, նրան շատ սառն են դիմավորել Թուրքիայում: Ըստ էության, Թուրքիայում փորձել են Մարգվելաշվիլիի այցը վերածել կիսամշակութային այցի, որի ժամանակ պետք է քննարկվեր վրացականի վերածված հայկական […]
«Մենք չպետք է կուլ տանք այս ոսկորը, որովհետև այն, ինչ կատարվում է Սևան Նշանյանի հետ, եթե մենք չբարձրաձայնենք այսօր, Սևանը կարող է ինչ-որ պահի Հրանտ Դինքի ճակատագրին արժանանալ», – ասաց Սևան Նշանյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, լիբանանահայ գրող Սաքո Արյանը: Թուրքիայում, փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու, այլախոհության համար մարդիկ կա՛մ սպանվում են, ինչպես Հրանտ Դինքի պարագայում, կա՛մ հալածվում, ինչպես Թաներ Աքչամը, կա՛մ հայտնվում են բանտում, ինչպես Սևան Նշանյանը:
Արդեն հայտնել ենք, որ 2013-ին լույս տեսած` լատվիական «Նոր աշխարհագրություն» դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ։ Դասագիրքը նախատեսված է Լատվիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։ Ադրբեջանական կողմի արձագանքը, ինչպես կարելի էր սպասել, շատ չուշացավ: Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել դասագրքում տեղ գտած «կոպիտ սխալի» կապակցությամբ: Այդ մասին […]
Իրավիճակի հերթական կտրուկ սրումը Ուկրաինայում ստիպում է մտորել այդ երկրի ապագայի մասին։ Եվ եզրահանգումները, ցավոք, առանձնակի լավատեսություն չեն ներշնչում։ Ուկրաինայի մասնատումն այսօր կանխագուշակում են գնալով ավելի մեծ թվով վարլուծաբաններ։ Հասկանալի է, որ ինչ-որ կանխատեսման մոդայիկ դառնալուց բնավ պարտադիր չի հետեւում, թե դա անպայման կիրականանա։ Բայց նման խոսակցությունների բուն հաճախականությունը նկատելի դեր է խաղում. Ուկրաինայի մասնատման […]
Yerkir. am-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵՄ արտաքին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որում մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ ոչ ժողովրդավար, կոռումպացված, իր «խավիարային դիվանագիտությամբ» հայտնի Ադրբեջանը, մի շարք ժողովրդավար երկրների կողքին` Նորվեգիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, պատրաստվում է ֆինանսական […]
Ռուսաստանը շարունակելու է Ուկրաինայի հետ համագործակցությունը, եթե այդ երկրում իշխանությունը լինի լեգիտիմ եւ արդյունավետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. գրում է ИТАР-ТАСС-ը: «Ուկրաինայի իշխանությունները պետք լեգիտիմ ու էֆեկտիվ լինեն, որ նրանք չվերածվեն փալասի, մի շորի կտորի, որով սրբում են ոտքերը»,- ասել է նա: Մեդվեդևի խոսքերով՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդկանց, իրավապահ մարմիններին:
Արևմուտքում կյանքը մեռնում է, ԵՄ-ն ծանր բեռ է դարձել մանավանդ նոր անդամակցող երկրների համար: Փաստերը շատ են. Մերձբալթյան երկրները տնտեսապես ծանր վիճակում են, նույն իրավիճակն է նաև նախկին արևելյան ճամբարի երկրներում` Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում, ուր արդեն ԵՄ դրոշը դուրս են նետում խորհրդարանից: Ուրեմն, ինչո՞ւ գնալ դեպի մեռնող Արևմուտք, ինչո՞ւ բարձրանալ խորտակվող նավի վրա…
Հարցազրույց Արևմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ




