Տարածաշրջան

Փետրվար 19, 2014թ. 23:05

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանի բացմանը նախապատրաստվելու մասին լուրերը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն հերքել է սահմանի հնարավոր բացման մասին լուրը: «Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային […]


Փետրվար 19, 2014թ. 12:13

Տասը տարի առաջ փետրվարի 19-ին Բուդապեշտում սպանվեց ավագ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը։ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի դատարանը 2004 թվականին դատապարտեց ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների մութ գործարքի արդյունքում մարդասպանը արտահանձնվեց Ադրբեջանին։ Նրան հերոսացրին։ Հայաստանի իշխանություններն անմիջապես խզեցին կապերը Հունգարիայի իշխանությունների հետ։ Սպանությունից տասը տարի է անցել, սակայն հայ սպայի կորստի վիշտը […]


Փետրվար 19, 2014թ. 00:50

Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը:


Փետրվար 19, 2014թ. 00:28

Այն, որ Թուրքիան ցայտնոտի մեջ է` 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվելիք մի շարք խոշոր իրադարձություններից, դա ակնհայտ է: Այսպես, Գերմանիան իր պետբյուջեով հատկացումներ է կատարել` Հայոց ցեղասպանության 100 ամյակի հետ կապված, որի առնչությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայում պաշտոնական այցի ժամանակ իշխանություններին է դիմել` հորդորելով, որ պետբյուջեից հանեն այդ ծախսերը: Թուրք իշխանավորին Գերմանիայի կանցլեր […]


Փետրվար 19, 2014թ. 00:00

Եվրախորհրդարանում առաջացած կոռուպցիոն սկանդալը, երբ բացահայտվեց 9 պատգամավորների կողմից ադրբեջանցիներին կաշառվելու իրողությունը, արդեն ո°չ նորություն է, ո°չ էլ` գաղտնիք: Բնականաբար, հարց է ծագում` ի°նչ է կորցրել Հայաստանը Եվրոպայում, ուր առկա է քաղաքական կոռուպցիա` հատկապես հօգուտ մեր թշնամու եւ ի վնաս մեզ, այն էլ` համաեվրոպական մարմիններում: Եվրաինտեգրիստները` որպես փաստարկ միշտ պնդում էին, թե Ռուսաստանի հետ որեւէ […]


Փետրվար 18, 2014թ. 23:49

Բազմիցս ասվել է այն մասին, որ Մաքսային միությանը անդամակցումը թույլ կտա Հայաստանին վերջապես նվազագույնի հասցնել կախվածությունը տնտեսական զարգացման լիբերալ մոդելը պարտադրող միջազգային ֆինանսական կառույցներից։ Այսօր կանդրադառնանք տվյալ հիմնախնդրի մի քանի այլ հանգամանքների։ Հայրենի արեւմտամետները զօրուգիշեր ճղավում են, թե մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխանության մի մասը։ Ըստ որում, ամոթխած շրջանցվում է հարցը, թե ինչպիսին է […]


Փետրվար 18, 2014թ. 00:34

Ցեղասպանամոլ պետության հետ քաղաքական հարցեր կարգավորելիս խոսք անգամ չի կարող լինել փոխզիջումների մասին


Փետրվար 16, 2014թ. 00:53

65 տարի առաջ՝ 1948 թ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ԳԱ ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Այն առաջին անգամ միջազգային իրավունք ներմուծեց «Ցեղասպանություն»՝ «Genocide» եզրը, տվեց դրա բնորոշումն իբրեւ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն, ինչպես նաև սահմանեց ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ: Մոտ երկու տարի անց՝ 1951-ի հունվարի 12-ին այն […]


Փետրվար 14, 2014թ. 01:09

Մահիր Օզքան Պատմական, աշխարհագրական և մշակութային ասպեկտներից ելնելով՝ համշենական ինքնությունը հնարավոր է հասկանալ միայն հայկական և թուրքական ինքնությունների համատեքստում: Անկասկած, ամենակարևոր պատճառը կրոնական, լեզվական և մշակությաին ապաինտեգրումն է, որը համշենցիներն ապրել կամ էլ ստիպված են եղել ապրել: Խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր այսօր իրենց համարում են հայկական, թուրքական, համշենցու, քրիստոնեական, իսլամական, աթեիստի և այլ […]


Փետրվար 13, 2014թ. 22:01

Տպավորությունն այնպիսին է, որ երբ որոշ եվրոչինովնիկներ ՙգլուխ չեն հանում՚ մեր արտաքին քաղաքականությունից, ապա կոշտացնում են իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Որքանո՞վ է սա արդարացված և արդյունավետ քաղաքականություն հենց Եվրոպայի համար: