Մենք դեմ ենք այս հայ-թուրքական կոչված պայմանագրի ստորագրմանը… դեմ ենք գաղտնի ուժերի առաջարկված արձանագրությանը, քանի որ մենք հայ-թուրքական հարաբերություն չենք տեսնում, այլ ընդամենը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ինչ-որ հարաբերություններ կարգավորել Թուրքիայի Հանրապետության հետ: Համայն հայությունն աշխարհի տարբեր մասերում իր բողոքի ձայնը բարձրացնելով` ցույց է տալիս, որ նա դեմ է նման հարաբերությունների ձեւավորմանը: Մենք որպես ազգայնականներ, […]
Արևմտյան Հայաստան
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը նախանշում է` իրականացնել պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն, դրանց միջոցով գոյություն ունեցող խնդիրները հստակեցնելու և առաջարկներ ձևակերպելու համար: Ի՞նչ արխիվների ու փաստաթղթերի ուսումնասիրման մասին է խոսքը, ի՞նչ պետք է հստակեցվի. պատմական անհերքելի իրողությո՞ւնը, որի անունն է Հայոց Ցեղասպանություն, […]
Այսօր ԳԱԱ-ում տեղի ունեցավ քննարկում, որի թեման էր «Արևմտյան Հայաստանի` հայկական ծագումով այլադավան բնակչության խնդիրները»: Զեկույցներով հանդես եկան պատմաբաններ Արտակ Մովսիսյանը և Վարդան Ոսկանյանը: Արտակ Մովսիսյանը ArmAr.am-ին տված հարցազրույցում համառոտ ներկայացրեց իր և Վարդան Ոսկանյանի` Արևմտյան Հայաստան կատարած այցը և հայկական ծագմամբ բնակչության հետ շփումները: «Մենք բոլորս հստակ գիտենք, որ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում […]
Երիտթուրքական կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացնելով մարդկության պատմության ամենադաժան ոճիրը` Հայոց Ցեղասպանությունը, անցավ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր իսպառ ոչնչացնել հայ բնիկների հետքն իր հայրենիքում: Եվ այսպես, 1928 թվականից թուրքական կառավարության նախաձեռնությամբ սկսվում է Արևմտյան Հայաստանի տեղանունների անվանափոխության գործընթացը, որը ակտիվ տեմպերով շարունակվում է մինչև 1950-ական թվականները: Արդյունքում հայկական պատմական անվանումների 90 տոկոսի […]
Փարիզում ինը տարի առաջ վախճանված երգիչ Ահմեդ Քայաի կինը` Գյուլենթ Քայան, վերջերս հանդես է եկել մի հայտարարությամբ, ուր վստահաբար ասում է, որ եթե իր ամուսինը ժամանակին չհեռանար Թուրքիայից, ապա կարժանանար Հրանտ Դինքի ճակատագրին: Ահմեդ Քայան, (որի հարը ազգությամբ քուրդ էր, իսկ մայրը` թրքուհի) 10 տարի առաջ երգի միջազգային մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը […]




